« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամուլի ասուլիս «Փոփոխության պահանջի ալիք. հնարավոր հանգուցալուծումներ» թեմայով:

Բանախոսներն են՝

Արսեն Խառատյան, Թբիլիսիի հայալեզու Ալիք Մեդիա լրատվական կայքի գլխավոր խմբագիր,

էդգար Վարդանյան, քաղաքագետ

Ռուբեն Ռուբինյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ

Մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր ու ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու գործընթացի քայլարշավ էր կազմակերպել Գյումրիից-Երևան ուղղությամբ։ Ավելի քան 200կմ քայլելերթով անցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինքը «մնալու է փողոցում քանի դեռ որևէ հանգուցալուծում չի եղել»։

Այդ օրը փակվեց նաև Երևանի Ֆրանսիայի հրապարակը և հայտարարվեց, որ քաղաքացիական խաղաղ անհնազանդության բոլոր գործիքներն օգտագործվելու են Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կանխելու համար։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ