«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
12.04.2018
15:00
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:

Ապրիլի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Քննարկմանը մասնակցում էին նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Իրավապաշտպանները ամփոփում էին մարդու իրավունքների խախտման դեպքերը խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին:

«Մարտի 1-ի պետական ահաբեկչությունից հետո Սերժ Սարգսյանը հավատարիմ մնաց պետական ահաբեկչության գործելաոճին, զարգացրեց այն եւ առանձին դեպքերում նույն ձեռագրով մոտեցավ քաղաքացիներին: Սերժ Սարգսյանը գնաց ազատությունների սահմանափակման ճանապարհով, որի գնահատականը տեսանք «Freedom House»-ի զեկույցում:

Հիշեցնենք, այս 10 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքացիական կյանքը բավական ակտիվ էր՝  «Էլեկտրիկ Երեւան», «Սասնա ծռեր», «Դեմ եմ», տրանսպորտի սակագնի թանկացման դեմ շարժումներ, Մաշտոցի պուրակի պայքարն ու այլ բնապահպանական շարժումներ:

Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարությունը սկսվեց հենց մարտիմեկյան ազատ հավաքների ժամանակ իշխանության կողմից զանգվածային հետապնդումներով եւ ապօրինի գործողություններով, այդ թվում քաղաքացիների նկատմամբ զինված ուժի կիրառմամբ, ինչի արդյունքում ունեցանք տասը զոհ, որից 8-ը քաղաքացիական:

Սաքունցը նշում է, որ 2008-ի մարտի 1-ից հետո մոտ 40 խոշոր հավաք է եղել եւ չկա հավաք, որի ընթացքում իշխանությունը չխախտեր մասնակիցների իրավունքները:

«Տարեցտարի ավելանում էին ոստիկանության կողմից հավաքի մասնակիցներին ապօրինի կերպով ոստիկանական բաժին տանելու փաստերը: Կարծում եմ, դրա նպատակն էր՝ խոչընդոտել, որպեսզի մարդիկ չհասնեին ազատ հավաքի վայր»,-ասում է Սաքունցը:

Նա հիշեցնում է նաև խաղաղ պայմաններում բանակում զոհվածների մայրերի ցույցը, որի ժամանակ սեւազգեստ կանայք բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից եւ որի համար ոչ մեկն այդպես էլ պատասխանատվություն չկրեց: Նա օրինակ է բերում նաև «Սասնա ծռերի» զինված խմբի հարձակման օրերին Սարի թաղում հատուկ միջոցների կիրառումը, որի հետեւանքով մեկ երիտասարդ աչքը կորցրեց:

«Ամենախայտառակ դեպքը 2016-ի հուլիսին, զինված ապստամբությանը զուգահեռ ընթացող խաղաղ ցույցից քաղաքացիների տեղափոխումն էր ներքին զորքերի զորամաս. դա զինվորական ծառայության զորամաս է եւ այնտեղ խայտառակ պայմաններում էին պահվել բերման ենթարկվածները»,-ասում է Սաքունցը:
Հայկուհի Հարությունյանն ասում է, որ 2008-2018թթ. Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը հետընթաց է ունեցել:

«Այս 10 տարվա ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների իրացման տարածքը և ծավալը գնալով նվազեց, նաև օրենսդրական նախաձեռնությունների մակարդակով ենք ականատես լինում նվազման: Օրինակ` մենք հիմա ունենք օրենսդրական նախաձեռնություններ դատական իշխանության հետ կապված, որոնք որևէ  ձևով արդար դատաքննության իրավունքին չնպաստող կարգավորումներ են առաջադրում: Կամ կառավարության գործունեության կարգը, որը անմիջականորեն տեղեկատվության իրավունքի և անձի արտահայտվելու իրավունքի սահմանափակման կոնտեքստում է դիտարկվում»,-ասում է Հարությունյանը:

Ըստ իրավապաշտպանի` սրանք զարգացումներ են, որոնք ամբողջական բնութագրում են ինչպիսի դաշտ է գործում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման համար:

Ռոբերտ Ռևազյանն էլ հավելում է, որ Հայաստանը կայուն բացասական վատ վիճակի մեջ է մարդու իրավունքների խախտումների առումով:

«Այս տարիներին քաղաքական, քաղաքացիական շարժումների ինտենսիվացմանը զուգահեռ մեծացել են մարդու իրավունքների խախտումները:  Մենք 2011-ին ընդունեցինք  «Խաղաղ հավաքների մասին» նոր օրենքը, որը իր տեսակով վատ օրենք չէ, բայց փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը ոչ թե գործում է օրենքի շրջանակում այլ ըստ անհրաժեշտության, ըստ հրահանագների: Օրենքը երկրորդական պլան է մղվում»,-ասում է Ռևազյանը:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ