«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները». քննարկումների շարք
12.04.2018
11:00
Ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00:

Քննարկումներն ուղիղ հեռարձակվեցին «Մեդիա կենտրոնի» Facebook-յան էջում և Youtube-յան ալիքում: 

Ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին. սպասվող զարգացումներ» թեմայով, որին մասնակցում էին  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Տեսագրությունը դիտեք այստեղ:

Ժամը 12:00-ին  տեղի ունեցավ քննարկում «Կանայք քաղաքականությունում Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին» թեմայով, որին մասնակցում էին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի, «Կինը և քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր  Թամարա Հովնաթանյանը:
Տեսագրությունը դիտեք այստեղ:

Ժամը 13:00-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս ««Մերժիր Սերժին» նախաձեռնության քայլերն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման» թեմայով, որին մասնակցում էին «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը,  «Մերժի՚՛ Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը:
Տեսագրությունը դիտեք այստեղ:

Ժամը 14:00-ին  տեղի ունեցավ քննարկում «Արտաքին պարտքը և տնտեսական մատահրավերները Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին» թեմայով, որին մասնակցում էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Տեսագրությունը դիտեք այստեղ:

Ժամը 15:00-ին տեղի ունեցավ քննարկում «Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում» թեմայով, որին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը
Տեսագրությունը դիտեք այստեղ:
Ժամը 16:30-ին տեղի ունեցավ քննարկում «Ժողովրդավարական արժեքների գինը և Սերժ Սարգսյանի կառավարման10 տարիները» թեմայով, որին մասնակցում էին Հովհ. Թումանյանի անվան Տինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, կոմպոզիտոր Վահան Արծրունին:

Տեսագրությունը դիտեք այստեղ:

Ժամը 17:00-ին  տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխությանը  քայլերն ու ծրագիրը թեմայով, որին մասնակցում էին «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը,  «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյանը:

Տեսագրությունը դիտեք այստեղ:

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
Ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ