«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
11.04.2018
15:00
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս տարի՝ «Հայոց արծիվներ» թիմով և հաղթել բոլոր մրցափուլերում։ Իսկ ԱՄՆ-ում կայացած եզրափակչում հաղթել է  չինական «Chengdu Pandas»-ին ու նվաճել ոսկե մեդալներ։

«Հայոց արծիվներ» շախմատային թիմի ղեկավար Արտակ Մանուկյանը, ապրիլի 11-ին հյուրընկալվելով «Մեդիա Կենտրոնում», ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել թիմը և թե ինչպես է կերտվել բավականին դժվարությամբ տրված հաղթանակը․

«Մենք` որպես նորաստեղծ ակումբ, 2017թ․ որակավորման փուլն անցանք և 38 թիմերի շարքում գրավեցինq առաջին տեղը և անցանք խմբային փուլ, որից հետո էլ մեր թիմը եզրափակչում կամային հաղթանակ տարավ Չինաստանը ներկայացնող բավականին ուժեղ թիմի նկատմամբ»։

Արտակ Մանուկյանն ասում է, որ նման մրցաշարերը բարձրացնում են շախմատի ժողովրդականությունն ու նպաստում ոլորտի զարգացմանը։ Վերջինս նաև նշում է, որ արդեն մտածում են «Հայոց արծիվներ» թիմից բացի այլ թիմերի ձևավորման մասին՝ մրցաշարերին մասնակցելու համար․

«Հայոց արծիվներով» արդեն իսկ խմբային մրցաշարից սկսելու իրավունք ենք ձեռք բերել, հիմա մտածում ենք մի հատ էլ Երևանով կամ Գյումրիով անել՝ «Երևանյան աստղեր» կամ «Գյումրիի աստղեր» թիմեր ստեղծել ու նոր տաղանդներ ներգրավել։ Անկեղծ ասած՝ սա շուկա է, մեր թիմում ընդգրկված խաղացողների համար իսկական որս էր գնում, ամերիկյան տարբեր թիմեր պատկառելի գումարներ էին առաջարկում, որպեսզի հաջորդ տարի իրենց թիմերի հետ խաղան»։

Բանախոսը նաև ասում է, որ թեև իրենց համար մրցաշարի մասնակցության նյութական կողմը երկրորդական է, սակայն պետք է նշել, որ իրենց թիմը պետական ու ոչ պետական մակարդակներով որևէ աջակցություն չի ստացել, սակայն իրենց մրցակիցներից շատերը եղել են ուշադրության կենտրոնում․

«Այլ երկրների թիմեր նույնիսկ յուրաքանչյուր մրցաշարի կամ պարտիայի համար գումար էին ստանում, օրինակ՝ իրենց ֆեդերացիաներից կամ ԱՄՆ-ի դեպքում նահանգային ադմինիստրացիայից և այլն։ Իսկ մենք պետական կամ որևէ այլ տիպի հոգածության տակ չենք եղել ու, անկեղծ ասած, դա մեզ ավելի անկաշկանդ էր դարձնում»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ