« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամուլի ասուլիս «Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»թեմայով:

Բանախոսն է՝

Արտակ Մանուկյան, «Հայոց արծիվներ» շախմատային թիմի ավագ

«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության  չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում  են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս տարի՝ «Հայոց արծիվներ» թիմով և հաղթել բոլոր մրցափուլերում։ Իսկ ԱՄՆ-ում կայացած եզրափակչում հաղթել է  չինական «Chengdu Pandas»-ին ու նվաճել ոսկե մեդալներ։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ