Հայաստանի Տնտեսությունը 2008-2017 թթ
04.04.2018
11:00
«Հայաստանն այսօր կարիք ունի տնտեսական նոր բարեփոխումների, հակառակ դեպքում պետությունը համեստ ցուցանիշներ կունենա ՀՆԱ-ի, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշների առումով: Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը իրեն սպառել է»:
Համաշխարհային բանկ

Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախաձեռնության շրջանակներում կազմակերպված «Հայաստանի տնտեսությունը վերջին 10 տարիներին. գնահատականներ, մարտահրավերներ և խնդիրներ» խորագրով քննարկման ընթացքում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է ընդգրկուն վերլուծություն նախորդ տասը տարիների տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Տնտեսագետը մի շարք ցուցանիշներով ներկայացրել է, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական խճանկար է ունեցել Հայաստանը, և թե ինչ մարտահրավերների առջև ենք կանգնած։

Հայաստանի  Տնտեսությունը  2008-2017 թթ
(տնտեսական նոր մոդելի պահանջ)

Վահագն  Խաչատուրյան

Թեև  Հայաստանի տնտեսությունն անկախությունից ի վեր բավական փոփոխություններ է կրել, այն ներկայումս կանգնած է հիմնովին վերափոխման բարդ մարտահրավերների առջև։ Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական  քաղաքականության գործադրման արդյունքում դեռևս չեն հաղթահարվել արդեն երկու տասնամյակի անցումային շեմը բոլորած վերափոխումային գործընթացներին ներհատուկ այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են`  բնակչության ցածր կենսամակարդակն ու եկամուտների գերբևեռացումը, գործազրկությունը, մենաշնորհն ու կլանայնությունը, կոռուպցիոն ռիսկերը, բնակչության միգրացիան, տնտեսության ստվերայնության բարձր աստիճանը: Այս խնդիրների լուծումներն ավելի բարդացան 2008թ-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ ճգնաժամի հետևանքով Հայաստանի դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն նվազեց 14.2%-ով, ինչը համաշխարհային մակարդակով ամենամեծ անկումներից էր:

Վերջին տարիներին տնտեսության քանակական և որակական զարգացումն անկայուն է եղել, ինչը վկայում է զարգացման նախկին մոդելի սպառման և տնտեսական նոր և արմատական մոդելի անհրաժեշտության մասին: Հայաստանը կանգնած է տնտեսության հիմնովին վերափոխման հրամայականի առջև: Նոր տնտեսական մոդելի անհրաժեշտությունը այլևս անխուսափելի է։ Այսպես, Համաշխարհային բանկի ՀԿ,ԿԱ և Եվրոպայի ծրագրերի ղեկավար Ժենեվևա Բոյրաու  անդրադառնալով Հայաստանի տնտեսական խնդիրներին նշում է. «Հայաստանն այսօր կարիք ունի տնտեսական նոր բարեփոխումների, հակառակ դեպքում պետությունը համեստ ցուցանիշներ կունենա ՀՆԱ-ի, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշների առումով: Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը իրեն սպառել է»:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդող ժամանակահատվածը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը խոցելի է արտաքին ցնցումներից: Սա պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնք ներառում էին ոչ արտահանելի հատվածի (ենթակառուցվածքներ, շինարարություն) անկայուն աճի գործոնները, նեղ շրջանակի ու հումքային գերակայությամբ արտահանումը և արտերկրից մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ կախվածությունը: Տնտեսության զգալի անկումը զուգակցվեց արտերկրից մասնավոր տրանսֆերտների նշանակալի նվազմամբ, ինչի հետևանքով էլ ավելի մեծացավ աճի նոր շարժիչ ուժեր և ֆինանսավորման ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը:

Համաշխարհային ճգնաժամն ու նոր տնտեսական իրականությունը նշանակալի դժվարություններ ստեղծեցին Հայաստանի համար: Բյուջետային ծախսերը հոգալու և       ֆինանսական ու հարկաբյուջետային կայունություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ստիպված եղավ հավելյալ արտաքին պարտքային ֆինասական ռեսուրսներ ներգրավել սուվերեն պարտքի շուկաներից, միջազգային դոնոր կազմակերպություննե րից և օտարերկրյա կառավարություններից: Արդյունքում  ՀՀ պետական պարտքը տաս տարվա ընթացքում ավելացավ ավելի քան չորս անգամ:

Հետճգնաժամային շրջանում Հայաստանի ՀՆԱ-ն մտավ վերականգնման փուլ` 2010-2016 թթ. գրանցելով տարեկան միջինում 3.5% մեղմ աճի տեմպ: Այս աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության դիվերսիֆիկացման աստիճանի բարձրացմամբ և արտահանման աճով: 2017 թվականի դրութ յամբ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11.3 միլիարդ ԱՄՆ դոլար`Հայաստանի դիրքն աշխարհում թողնելով 2007 թվականի մակարդակին: Հետճգնաժամային շրջանում Հայաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինն աշխարհի ՀՆԱ-ում դեռևս չի վերականգնել 2008 թ. մակարդակը (0.018%)` 2016 թվականի դրությամբ հասնե լով ընդամենը 0.014% -ի:

Աշխատուժ և զբաղվածություն

Զբաղվածությանը վերաբերող հարցերը Հայաստանի տնտեսության առաջնահերթ խնդիրներից են: 2000-ականներին Հայաստանի տնտեսության արագ աճը չբերեց

զբաղվածության աճի, քանի որ վերջինս հիմնականում տնտեսության մեջ կառուցված քային փոփոխությունների և արտադրողականության աճի արդյունք էր: Մասնավորա պես, զգալի աճ էր գրանցում շինարարության ոլորտը, սակայն այն բավարար չէր արդյու նաբերության հատվածում զբաղվածության մակարդակի անկումը չեզոքացնելու համար:

2010-2017 թթ. Հայաստանում աշխատանքային ռեսուրսները և զբաղվածության մակարդակը նվազել են մոտ 17 տոկոսի չափով` գլխավորապես պայմանավորված շարունակական լայնածավալ արտագաղթով և ժողովրդագրական կառուցվածքային տեղաշարժերով, որոնք նվազեցրել են աշխատանքային տարիքի խումբ մտնող երիտասարդների թիվը (որպես նախորդող ժամանակաշրջանում ծնելիության ցածր մակարդակի հետ ևանք):

Գործազրկությունը դարձել է շարունակական տնտեսական հիմնախնդիր:

2000-ական թվականներից սկսած` Հայաստանը շարունակաբար ունեցել է գործազրկության երկնիշ մակարդակ` տատանվելով 15-20%-ի միջակայ քում: 2017 թվականի դրությամբ գործազրկության մակարդակը եղել է մոտ 18% (աշխարհի միջին մակարդակից եռակի անգամ բարձր) պայմանավորված ճգնաժամային և հետճգնաժամային տնտեսական միտումներով: Լայնածավալ ժամանակավոր արտագնա աշխատանքային միգրացիան և դրանից բխող մասնավոր տրանսֆերտները դեպի Հայաստան բարձրացրեցին ժամանակավոր աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների համար վարձատրության ընդունելի նվազագույն մակարդակի շեմը Հայաստանում` այդպիսով բացասաբար ազդելով երկրում զբաղվածության մակարդակի վրա: Գյուղատնտեսական ոլորտին բաժին է ընկնում զբաղվածության զգալի հատված`2017 թվականի դրությամբ` մեկ երրորդը: Թեև վերջին տարիներին այս ցուցանիշը նվազել է (45%` 2010 թվականին), ՀՀ տնտեսության մեջ այն շարունակում է արտացոլել անարդյունավետ և ոչ ֆորմալ զբաղվածության առկայությունը:

Աղքատություն

Աղքատությունը տնտեսության էական հիմնախնդիր է` մնալով անփոփոխ` մեկ տասնամյակ առաջ եղած մակարդակին: 2009 թվականին աղքատության մակարդակը զգալիորեն վատթարացավ: Թեև աղքատության մակարդակը վերջին տարիներին նվազում է, 2016 թվականի դրությամբ, սակայն, այն նույնն է, ինչ 10 տարի առաջ`կազմելով 29.4 տոկոս:

2008 թվականին աղքատության մակարդակը 23.5 տոկոս էր: Փաստացի ներկայումս Հայաստանի յուրաքանչյուր տասը բնակչից երեքը գտնվում է աղքատության սահմանագծից ներքև:

Պետական պարտք

Վերջին տասնամյակում Հայաստանի պետական  պարտքն զգալիորեն աճել է: Ճգնաժամային 2008 թվականին պետական պարտքի ծավալը քառապատկվել է: Պետական պարտքը 2017 թվականի վերջին հասել  է  6 մլրդ 777 մլն դոլար, իսկ 2018-ին վերջին կհասնի 7.2 մլրդ դոլարի։

Դեռ 2016թ. դեկտեմբերին կանխատեսվում էր, որ 2017թ.վերջին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 56.8%։ Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝2017 թվականին ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 777 մլն դոլար կամ  3 տրլն 280 մլրդ դրամ։ 2016 թվականի անվանական ՀՆԱ-ն եղել է 5 տրլն 79.9 մլրդ դրամ. 2017 թվականին`5տրլն 459 մլրդ. դրամ ։ Այսինքն, տարվա վերջի դրությամբ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն 60.1% է։

Ամփոփում

Թեև Հայաստանի տնտեսությունն անկախությունից ի վեր բավականին փոփոխութ յուններ է կրել, այն ներկայումս կանգնած է հիմնովին վերափոխման բարդ մարտահրավերի առջև: Բարեկեցության և ինստիտուցիոնալ զարգացման ցուցիչների առումով Հայաստանն աշխարհում բարելավել է իր դիրքը, սակայն դա բավարար չէ զարգացման նոր փուլ թևակոխելու և առկա մարտահրավերները հաղթահարելու: Այդ խնդիրների ծավալը դեռ զգալիորեն գերազանցում է տնտեսության` դրանք լուծելու համար ունեցած կարողություններն ու ներուժը: Նվազող աշխատանքային ռեսուրսները, գործազրկության բարձր մակարդակը, շարունակական արտագաղթը խոչընդոտում են կայուն և համընդգրկուն աճը` խորացնելով ժողովրդագրական և ազգային անվտանգության մարտահրավերները:[1]

 



[1] Տես` կից ՀՀ տնտեսությունը բնութագրող հիմնական տնտեսկան ցուցանիշների  աղյուսակը: Կազմվել է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ