«Միլիտարիզացիայի խրախուսու՞մ, թե՞ անհրաժեշտ փոփոխություններ. «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն»»
03.04.2018
15:00
Օրեր առաջ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հրապարակվեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն»-ը, որի վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կազմակերպեց հաղորդում «Միլիտարիզացիայի խրախուսու ՞մ, թե ՞ անհրաժեշտ փոփոխություններ. «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» թեմայով:

Բանավեճին մասնակցում էին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանը:

Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ կրթական համակարգը կարիք ունի բարեփոխումների և կրթական հաստատություններում պետք է ձևավորել արժանապատվություն ունեցող քաղաքացիների:

«Դա նշանակում է, որ պետք է ապահովել կրթական բարձր մակարդակ, քննադատական միտք և գիտության նկատմամբ անհատկան սեր: Այս տեսակետից այս հայեցակարգի դրույթները ինչո՞ւ համար են արվում: Այստես կա երկու մոտեցում` արտաքին և ներքին մարտահրավերների: Արտաքին մարտահրավերները հասկանալի է, որ պատերազմ է, բայց դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է արժանապատիվ քաղաքացի ձևավորել, որը հպարտ կլինի, որ այս երկրի քաղաքացի է: Դա նշանակում է արդարադատություն, կոռուպցիայի վերացում, որ կբերի արտագաղթի նվազեցում»,- ասում է Իշխանյանը:

Անդրադառնալով ռազմավարության ներքին մարտահրավերներին` Իշխանյանը որակեց դա գավառական նացիոնալիզմ:

«Օրինակ` ներքին մարտահրավերների մեջ նշված է  հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը: Իսկ ինչո՞ւ է այդպես, սա ոչ թե քարոզչության պակասի հետևանքն է, այլ այն, որ քաղաքացիները չեն տեսնում վերնախավի օրինակը: Կամ ներքին մարտահրավերների մեջ  նշված է զինվորական ծառայության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը: Երբ մենք նայում ենք մեր բարձրաստիճան սպաներին, որևէ  մեկը չէր ցանկանա իր երեխան նմանվեր այդ սպաներին: Նշված է նաև օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, այսինքն ամենամեծ խնդիրը Հայաստանի երիտասարդների  օտար մշակութային արժենքերին հաղորդակից լինե՞լն են տեսնում: Սա ի՞նչ է նշանակում, ես չեմ հասկանում, ինձ թող բացատրեն»,-ասաց Իշխանյանը:

Բանավեճին մասնակցելու համար «Մեդիա կենտրոնը» հրավեր էր ուղարկել նաև ԿԳՆ-ին, սակայն հրաժարվել էին մասնակցել:

Կարեն Վրթանեսյանն էլ կարծիք հայտնեց, որռազմահայրենասիրական դաստիարակությունը շատ տարածված արտահայտություն է դեռ խորհրդային միության ժամանակներից:

«Եվ այս փաստաթուղթնէ  էլ խորհրդային միությունից ժառանգած փաստաթղթի տպավորություն է թողնում: Տպավորություն է, որ ժամանակակից ռուսաստանյան  ինչ-որ փաստաթղթից լուրջ մեջբերումներ են արված: Օրինակ` ներքին մարտահրավերների ցուցակում կար նշած թմրամոլությունը, որը չեմ կարծում, որ հայկական իրականության մեջ ակտուալ է, մեր մոտ դպրոցականների միջավայարում թմարամոլությունը արդյո՞ք տարածված երևույթ է, որ սա ներառված է: Ես կուզեի սրա հիմնավորումը լսել: Փաստաթղթի հեղինակը կարծես դարդ է անում, որ դպրոցական գրադարաններում չի պահպանվել խորհրդային ժամանակների ռազմահայրենասիրական գրականությունը: Ես լավ չեմ հասկանում այսօրվա Հայաստանի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, Ռուսաստանում Ստալինի պաշտամունքն են վերականգնում, իրենց մոտ դա հասկանալի է, մեր մոտ`ոչ»,- ասում է Վրթանեսյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ Հայաստանում և ռազմական, և հայրենասիրական վարքի, գիտելիքների անհրաժեշտություն կա:

«Օրինակ` վարչական մարմինների մեջ բացակայում են հայրենասիրությունը և այնտեղ լուրջ դաստիարակություն խնդիր կա: Դա ասելով` նկատի ունեմ վարչական մարմիններում հայրենիքի բնակչության նկատմամբ լինել բարյացակամ, սիրալիր, պահպանել նրանց իրավունքները, զգայուն լինել նրանց արժանապատվության նկատմամբ»,- նշեց Խառատյանը:

Անդրադառնալով ԿԳՆ-ի կողմից ներկայացված ռազմավարությանը`Խառատյանը շեշետեց, որ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում փաստաթղթում հայրենիք սիրելը և հայրենասիրություն եզրը:

«Ես կարծում եմ որ հայրենասիրություն բառը բացված չէ և սուբյեկտիվ ընկալումների խնդիր կբերի: Փաստաթուղթը չի ձևակերպել հայրենասիրությունը և չի ձևակերպել ռազմականը: Ես կողմ եմ, որ կանայք և տղամարդիկ ինչ որ մի մակարդակի տիրապետեն ռազմական գիտելիքի ու թե իրենց քաղաքը, թե գյուղը, թե երկիրը պաշտպանեն: Ես բոլորովին սխալ եմ համարում, երբ կանանց թիկունքի գործ են վստահում լավ չհասկանալով, թե ինչ է թիկունքի գործը: Ռազմական և հայրենասիրություն բառերը կարևոր իմաստ ունեն, բայց դրանք ոչ հարմարեցված են հայկական ռեալությունը, ոչ պարունակում են անհրաժեշտությունները ու ոչ էլ ուղղված են դրանց»,- ասաց Խառատյանը:

Թևան Պողոսյանն էլ նշեց, որ քաղաքացի դաստիարակելը, ռազմական և հայրենասիրական գիտելիքներ տալը պետք է Հայաստանի հետ կապված լինեն:

«Ցավոք սրտի, սա ցույց է տալիս, թե ինչպես են ՀՀ կառավարությունում նախաձեռնվում գործընթացները: Ես համաձայն եմ Կարեն Վարթանեսյանի հետ, որ սա թարգմանվել է»,-ընդգծեց Պողոսյանը:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
Ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ