«Ապրիլյան պատերազմից 2 տարի անց. գնահատականներ բանակում ընթացող փոփոխություններին»
30.03.2018
13:00
Ապրիլի 2-ը 2016 թ․-ից ի վեր ասոցացվում է նույն թվականին բռնկված Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Արցախի Ինքնահռչակ Հանրապետության դեմ։

Այդ պատերազմից հետո հանրային-քաղաքական օրակարգում հայտնվեցին Զինված ուժերում ու ընդհանրապես կառավարման համակարգում առկա թերությունները, ռեսուրսների չարաշահման խնդիրները և այլն։ Իշխանության ներկայացուցիչները  հավաստիացնում են, որ սխալներից դասեր են քաղել և Զինված ուժերի առողջացմանն ու ռեսուրսների արդյունավետ տնօրինման ուղղությամբ քայլեր են կատարվում։ Սակայն քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ  էական բարեփոխումներ չեն կատարվում։

Մարտի 30-ին «Մեդիա կենտրոնում» «Ապրիլյան պատերազմից 2 տարի անց. գնահատականներ բանակում ընթացող փոփոխություններին» թեմայով քննարկման ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, գնահատելով իրավիճակը Զինված ուժերի հետ կապված, նշում է, որ Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները դասեր չեն քաղել ու կրկին հակված են կոծկելու համակարգային հանցագործությունները․

«Պատերազմից հետո 8 քրեական գործ հարուցվեց, որից երկուսի դեպքում է, որ մեղադրվող անձինք իրենց մեղավոր են ճանաչել, որոնք «սլաքավարներ» են։ Բայց բարձրագույն հրամկազմից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, առաջին հերթին հենց նրանք են պատասխանատու»։

Խոսելով ազգ-բանակ հայեցակարգի մասին՝ իրավապաշտպանը կարծիք է հայտնում, որ դրա հիմքում դրված է սոցիալական անարդարությունը՝ «դրամ կյանքի դիմաց» կամ «դրամ առողջության դիմաց» սկզբունքներով։

«Այս բանաձևը կաշխատի միմիայն սոցիալապես անապահով խավի երեխաների համար, և խտրական այս մոտեցումը օրենսդրական կարգավորում է ստացել»։

Վերջինիս կարծիքով  սոցիալական անարդարությունը Զինված ուժերում  նախկինում  էլ էր ակնառու, քանի որ սահմանին զոհված զինվորների հիմնական մասը սոցիալապես անապահով ընտանիքներից էին․

«Ով աղքատ էր և զրկված կրթություն ստանալու հնարավորությունից, պետք է ծառայեր, իսկ ով հարուստ էր և կարող էր վճարել ուսման համար, ապա պետք է չծառայեր: Փաստորեն, բանակը միայն աղքատների համար է»: 
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, բերելով մի շարք օրինակներ, նշում է, որ  բանակի ղեկավարությունը միայն հայտարարություններ է անում, թե մտածում է զինվորների մասին։ Սակայն երբ կոնկրետ դեպքերով խորանում ես, պարզվում է, որ նրանք աշխատում են զինվորի դեմ։

« 2016 և 2017 թվականներին Զինված ուժերում ականի պայթյունից մահացել է 6 զինծառայող, որոնցից միայն Հայկ Խաչատրյանի ընտանիքն է փոխհատուցում ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Մյուս դեպքերում պաշտպանության նախարարությունը հնարովի պատճառաբանությամբ չի փոխհատուցում զոհվածների ընտանիքներին»,- տեղեկացնում է իրավապաշտպանը։

Իրավապաշտպանն անդրադառնում է նաև բանակի ղեկավարության զգոնությանը բանակում արձանագրվող մահերի առումով․

«2 տարի է՝ ինչ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնն է ստանձնում, որևէ մեկը չի լսել, որ մի արտառոց դեպքի առնչությամբ, ասենք 3 զինվոր է զոհվում և այլն, որ մի խոսք ասի, մի ելույթ ունենա ու հավաստիացնի, որ ինչ-որ մի բան են անում այդ մահվան դեպքերը կանխելու համար»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
Ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ