Մարտի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ներառական կրթությունը թանգարաններում. թանգարան առանց խոչընդոտների» թեմայով:
Այս թեմայի շրջանակում ապրիլի 3-ին ժամը 14:00-ին Թանգարանային կրթության կենտրոնը կազմակերպելու է վարպետաց դաս, որը վարելու է Լեհաստանից Երևան ժամանած ներառական կրթության մասնագետ Մարեկ Յակուբովսկին:
Մամլո ասուլիսի բանախոսներն էին՝
Արմեն Ալավերդյան, Ունիսոն ՀԿ-ի նախագահ
Էսթեր Հակոբյան, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Ինեսսա Հարությունյան, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի դեռահասների ծրագրի ղեկավար
Հայկ Մկրտչյան, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող
Ապրիլի 3-ին նախատեսված վարպետության դասին կարող են մասնակցել ինչպես թանգարանների աշխատակիցներ, այնպես էլ թեմայով հետաքրքրվող կազմակերպություններ, անհատներ, ուսանողներ: Վարպետության դասն անցկացվելու է ապրիլի 3-ին, ժամը 14:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Վարպետության դասն անցկացվելու է ռուսերեն լեզվով, առանց թարգամանության:
Ապրիլի 4-6-ը Մարեկ Յակուբովսկին կանցկացնի ավելի խորացված դասընթաց-վարժանք ՀՀ տարբեր թանգարանների 20 մասնագետների համար, որը տեղի է ունենալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Թե ո՞րն է այս վարպետաց դասի և եռօրյա դասընթաց-վարժանքների նպատակը և ի՞նչ խնդիրներ կարող են լուծվել հաշմանդամություն ունեցող անձանց համար թանգարաններում այս դասընթացների անցկացման շնորհիվ, քննարկեցինք Մեդիա կենտրոնում: