«Ազատազրկման դատավճիռ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց նկատմամբ. իրավապաշտպանների գնահատականը»
21.03.2018
13:00
Մարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատավճիռները:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով:

Մարտի 21-ին «Մեդիա կենտրոնում» «Ազատազրկման դատավճիռ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց նկատմամբ. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով քննարկման ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, գնահատելով այդ դատավճիռները, նշեց, որ այդ օրը օրացույցում պետք է նշել որպես արդարադատության սև օր ։ Այնուհետև փաստաբանը գնահատականներ հնչեցրեց վերոհիշյալ դատական ակտի վերաբերյալ․

«Զուտ իրավաբանական առումով դատավճիռը որևէ իրավական գնահատականի արժանի չէ, որովհետև այն չի բխում իրավունքից ու արդարադատությունից։ Քաղաքական հարցեր լուծելու համար օգտագործվում է արդարադատական համակարգը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով․ «Առհասարակ Հայաստանի յուրաքանչյուր ազատամիտ քաղաքացի  ստացավ անուղղակի մեսիջը առ այն, որ եթե մեր իշխանության դեմ դուք կփորձեք բարձրաձայնել, հրապարակային ելույթներ ունենալ, խնդիրները վեր հանել, ապա քաղաքական իշխանությունը լուծման ձևերը գիտի, դատարանը կօգտագործի այդ նպատակով ու շատ երկարատև ազատազրկումով ձեզ կլռեցնի»:

Արայիկ Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ արդարադատական համակարգի ճգնաժամը կարելի է հաղթահարել բացառապես քաղաքական փոփոխությունների միջոցով։

Ժիրայր Սեֆիլյանի մյուս փաստաբան Տիգրան Հայրապետյանը, անդրադառնալով դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառված պատժաչափին, նշեց, որ այդպիսի պատժաչափ կիրառվում է զուտ այն բանի համար, որ մարդկանց մոտ կասկածներ առաջանան․ «Սուտը ինչքան շատ ու հաճախակի է լինում, այդքան մեծ հավանականություն կա, որ  մարդիկ կհավատան։ Պատժաչափը հենց այդ սկզբունքով է կիրառվել։ Էս երկու օրը մտածել եմ, որ եթե մենք էդքան չապացուցեինք, որ ակնհայտ անհեթեթ է մեղադրանքը, միգուցե էդքան խիստ չլիներ պատիժը։ Բայց որ մենք կարողացանք հիմնավորել, որ ընդհանրապես բան չկա, իրենք դրանից ավելի վրդովվեցին ու խստացրին վճիռը»։ Փաստաբանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը, նման կոպիտ ձևով քաղաքական պատվեր կատարելով, ազդակ հղեց ամբողջ համակարգին․ «Բոլոր մարմիններին մեսիջ հասավ, որ եթե պատվիրատուն ամենաբարձր մակարդակում է, որևէ մեկը պատվեր կատարելուց խնդիր չի ունենա։ Փաստորեն այդ օրը իրավաբանությունը թաղվեց»։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով կիրառված պատիժներից,  նշեց, որ «արդեն անհարմար է զգում, որ այս երկրում է ապրում»։ «Այս գործերը, նույնը Սամվել Բաբայանի գործը, հիշեցնում է 37 թվականը։  Այն ժամանակ հենց այնպես, առանց որևէ մեղքի մեղադրանք էին առաջադրում։ Աճառյանին մեղադրում էին, որ նա եղել է Թուրքիայի, Անգլիայի․․․ լրտեսը։ Այս դատավարությունը ինձ համար հենց այս պատճառով է շոկ, քան մյուս դատավարությունները»։

Անդրադառնալով հանրային ընկալումներին՝ իրավապշտպանը նշեց, որ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան, որ ամեն դեպքում մեղադրվողը ինչ-որ հանցանք կատարել է․

«Հասարակության մեջ մինչև հիմա հավատացողներ կան, որ անցած դարի 30-ականներին դատապարտվածները  ինչ-որ մի բան արել են։ Մարդկանց մտքով անգամ չի անցնում, որ մարդուն կարող է հենց էնպես տեղը բռնեն տանեն և 10 տարի տան։ Սա այդ դեպքն է»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ