«ՔԿՀ-ներում անչափահասների կրթության իրավունքի խախտումները և բժշկական սպասարկման որակը»
20.03.2018
12:00
2017թ. ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 17 մահացության դեպք, որից 2-ը եղել է ինքնասպանության դեպք. 15 դեպքից 8-ը սիրտ-անոթային հիվանդությունների արդյունքում է գրանցվել, 2-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման, 5-ը՝ այլ հիվանդությունների հիմքով։

Այս մասին մարտի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանը:

Անդրադառնալով ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման խնդիրներին`Զալյանը ընդգծեց, որ մահացության դեպքերն ու բուժսպասարկումը ՔԿՀ-ներում փոխկապակցված են:

«Համեմատած 2016թ. մահվան դեպքերի՝ 2017թ. մահվան դեպքերը նվազել են։ 2016թ. արձանագրվել էր 22 մահացության դեպք։ Օրինակ՝ 2011-12 թթ.  գրանցվել է 25 մահացության դեպք, 2013թ.՝ 17, 2014թ. աճել է՝ 35 դեպք է գրանցվել, 2015-ին՝ 26 դեպք է։ Այսինքն՝ տատանվում է մահացությունների թիվը։ Այս տարի պատժի հետ անհամատեղելի հիվանդության հիմքով պատժից ազատվել է ընդամենը 6 անձ, սակայն, ինչպես նշեցի՝ 15 անձ տարբեր հիվանդություններով ՔԿՀ-ներում մահացել է»,- ասաց Զալյանը:

Նա ներկայացրեց նաև Աբովյան ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Աբովյան ՔԿՀ-ում մենք արձանագրեցինք 1 դեպք, երբ մեր խումբը այցելություն կատարեց և հանդիպեց կնոջը, որը մեր դիտարկմամբ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և ենթակա էր 825 որոշմամբ ազատման։ Դիմեցինք նախարարություն՝ համապատասխան հաշվետվությամբ, ստացանք պատասխան, որ չի համապատասխանում, ըստ բժշկական փաստաթղթերի, իր հիվանդությունների հիմքով պատժի կրումից ազատման, սակայն, օրեր անց ունեցանք տվյալ կնոջ մահվան դեպքը: Եվ բացառել, որ տվյալ 15 դեպքից որևէ մեկը պատժի կրումից հետագա ազատվելու հնարավորություն չուներ իր հիվանդության հիմքով, ես չեմ կարող, որովհետև ունենք թերի քննություն։ Ի՞նչ է կատարվում. մահվան դեպքերով Քննչական կոմիտեում հարուցվում է քրեական գործ, և ուղղակի Արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության վերահսկողությունից դուրս է մնում տվյալ քննությունը։ Մենք հարցում ենք կատարում նախարարություն կամ վարչություն, մեզ պատասխանում են, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում։ Սահմանափակվում են քրեական գործով և ասում, որ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա»,-ասում է Զալյանը:

Նա ներկայացրեց նաև  2017թ. արձանագրված ինքնավնասման դեպքերը. «Ազատազրկվածներն ինքնավնասումը հիմնականում կատարում են իրենց բազուկների շրջանում։ 2017-ին գրանցվել է 607 դեպք: Այս թվերից 211-ն արձանագրվել է Նուբարաշեն ՔԿՀ-ում։ 2016թ. արձանագրվել էր ինքնավնասման 879 դեպք, իսկ 2016-ի հատկանշականն այն էր, որ 250 ինքնավնասում կատարել էր միայն մեկ դատապարտյալ»:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Սպարտակ Գևորգյան, ով նույնպես մասնկացում էր քննարկմնաը, ասաց, որ, որ դեռևս 2003 թ կառավարության 1606 որոշմամբ ստեղծվել են հանձնաժողովներ։ ԱՆ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որով կազմվել է  դատապարտված անձանց հիվանդությունների ցանկը։ Ուսումնասիրվել և եզրակացություն է տրվել հետագա կալանքի և պատժի կրման հետ կապված:

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «ՔԿՀ-ներում անչափահասների կրթության իրավունքի խախտումները և բժշկական սպասարկման որակը» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ռոբերտ Ռևազյանը և Զառա Հովհաննիսյանը, Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Անուշ Ջենտերեջյանը:

Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ իրենց կողմից 2017թ. 100 գրություն է ուղարկվել, որից 4-ը  հրատապ հաշվետվություն, 27-ը բուժսպասարկման որակին վերաբերվող։ Ուղարկված դիմումներից միայն 13-ն է բավարարվել։

«Պահման վայրի հետ կապված դրական լուծում է ստացել 13 դիմում։ 2017թ օրենսդրական առաջարկություն ենք արել։ Օգոստոսի 24-ին բարելավման համար քննարկման էր դրվել ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Որոշակի առաջարկություններ ներկայացրել ենք օրենսդրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: Մենք առաջարկել ենք արդարադատության ենթակայության տակ ստեղծել հանձնաժողով, որը կքննի ՔԿՀ հատուկ միջոցների կիրառման օրինաչափության իրավաչափության հարցերը։ Արդարադատության նախարարությունը գտել է, որ նպատակահարմար չի գտնում»,-հավելեց Ռևազյանը:

Դիտորդական խումբը առաջարկել է նաև առանձին պահման մեխանիզմը վերացնել, ինչը կնպաստի անձի վերականգնման մեխանիզմին։

«Ցմահ դատապարտվածների համար չկա ռեժիմի փոփոխման հնարավորություն։ Մյուս դատապարտվածները կարող են լավ վարք դրսևորելու պարագայում փոխեն ռեժիմը փակից, կիսափակ, այնուհետև բաց ռեժիմով կրեն իրենց պատիժը, սակայն ցմահ դատապարտվածները այդ իրավունքից զրկված են»,-հավելեց Ռևազյանը:

Զառա Հովհաննիսյանն էլ անդրադարձավ անչափահաս դատապարտյալների խնդրին և շեշտեց, որ Աբովյան ՔԿՀ-ում կոպիտ խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը:

«Պետությունն ինքը խախտում է այդ իրավունքը։ Կա հանրակրթության մասին օրենք, որն ասում է 12 ամյա կրթությունը պարտադիր է։ Ինչպես վարվել այս դեպքում, մենք դիմեցինք վարչություն, և նամակ ստացանք, որ միջոցներ են ձեռնարկվում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Մենք կարող ենք համբերատար սպասել այդ միջոցներ ձեռնարկելուն, սակայն ցանկացած անչափահաս դատապարտյալ կարող է դիմել ՄԻԵԴ իր կրթության խախտված իրավունքը վերականգնելու համար և ունենանք ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներ։ ՔԿՀ-ները մարդուն ռեաբիլիտացնելու համար են, այլ ոչ թե նրա իրավունքները խախտելու։ Ինչ է արվում առհասարակ դատապարտված անձանց նոր հմտություններ և գիտելիք փոխանցելու հարցում, որպեսզի նրանք վերադառնան հասարակություն»,-ասաց Հովհաննիսյանը:  

Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն  էլ նշեց, որ վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է անչափահասների քանակի կտրուկ նվազում:

«Այս պահին մենք ունենք 3 անչափահաս։ Բայց թեկուզ մեկ անչափահաս դատապարտյալ լինելու դեպքում՝ նրան պետք է տանք կրթության հնարավորություն»,- ասաց Սիմոնյանը,-«Մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որ դատապարտված անձինք կրթություն ստանան, շարունակեն կրթությունը, սակայն դա կարող են իրականացնել այն ուսումնական հաստատություններում, որոնք ունեն հեռահար ուսուցման մեխանիզմներ։ Այս պահին ունենք բարձրագույն կրթությունը շարունակող 8 անձ, բայց այսօր այդ օրենսդրությունը թույլ է տալիս, որ նրանք օգտվեն այդ հնարավորությունից։ Ինչ վերաբերում է այլ ծրագրերին, մենք ունենք 103 ուսանող, որոնք տարբեր հաստատությունների կամ կազմակերպությունների կրթական ծառայություններից են օգտվում»:

Անուշ Ջենտերեջյանն էլ անդրադարձավ 2016-2017 թթ

ՔԿՀ-ի հետ կապված կատարված աշխատանքներին։ Նա նշեց, որ արհեստագործական ուսումնական դասընթացներ են տարվել։

«10 կին դատապարտյալ ստացել են հավաստագրեր։ 11 դատապարտյալ կին էլ վարսահարդարի կրթություն է ստացել»,-հավելեց Ջենտերեջյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
12.04.2018
15:00
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:
«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները». քննարկումների շարք
12.04.2018
11:00
Ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00:
«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
11.04.2018
15:00
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ