«Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ու առաջիկա քայլերը»
Մարտի 16, 11:00

Մարտի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս-քննարկում «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ո ւառաջիկա քայլերը» թեմայով:

Բանախոսներն էին՝

Կարապետ Ռուբինյան, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Սուսաննա Մուրադյան, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Ալբերտ Բաղդասարյան, 1990-95թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատ  շարժումը Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ հանրահավաք անցկացրեց։

2017թ. նոյեմբերին հիմնադրված շարժումը ընդդիմադիր կուսակցությունների ու անհատների համախմբում է, որի հռչակված նպատակներից է « ազգային համերաշխության, գիտակցված և ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության» ստեղծումը։

Շարժման ներկայացուցիչները նշում են, որ շարժումը հավակնում է դառնալ հարթակ այն քաղաքական ուժերի ու անհատների համար, որոնք ցանկանում են պայքարել իշխանափոխության համար։ Առաջիկայում «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է քայլեր կատարել հռչակված նպատակներին հասնելու համար։

Մարտի 16-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հաց բերող» հայտնի Արթուր  Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ անցկացնելու է հերթական հանրահավաքը։

Այլ ալբոմներ
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում»
Հարցազրույց Լարիսա Մինասյանի հետ։
«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
Կառավարե՞լ, թե՞ կառավարվել. ո՞րն ենք ընտրում
«Մեդիագրարգիտություն բոլորի համար»
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...