«Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ու առաջիկա քայլերը»
16.03.2018
11:00
Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատ շարժումը Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ հանրահավաք անցկացրեց։

2017 թ. նոյեմբերին հիմնադրված շարժումն ընդդիմադիր կուսակցությունների ու անհատների համախմբում է, որի հռչակած նպատակներից է «ազգային համերաշխության, գիտակցված և ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության» ստեղծումը։
Շարժման ներկայացուցիչները նշում են, որ շարժումը հավակնում է դառնալ հարթակ այն քաղաքական ուժերի ու անհատների համար, ովքեր ցանկանում են պայքարել իշխանափոխության համար։ Առաջիկայում «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է քայլեր կատարել հռչակված նպատակներին հասնելու համար։ Մարտի 16-ին  «Հանուն Հայաստան պետության» ճակատը հայտնի «Հաց բերող» Արթուր  Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ անցկացրեց  հերթական հանրահավաքը։

Նույն օրը «Մեդիա կենտրոնում» տեղի ուենցած «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ու առաջիկա քայլերը» թեմայով քննարկման ընթացքում ճակատի ներկայացուցիչ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն իշխանափոխության անհրաժեշտության վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ իշխանափոխության հասարակական-քաղաքական պահանջն ու հիմքերը վաղուց են հասունացել․

«Եթե նման հիմքեր չլինեին,  ապա համատարած դժգոհությունը ժողովրդի չէր լինի, ես կասեի նույնիսկ ատելությունը օրվա իշխանությունների նկատմամբ։ Չէր լինի «Սասնա ծռերի» ապստամբությունը։ Եվ հիմա էլ այդ տրամադրութունները պահպանվում են։ Մեր խնդիրն է ժողովրդի դժգոհությունը վերածել ընդվզման։ Հայաստանում քանի տարի է ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, ուրեմն կարող է լինել համաժողովրդական ընդվզման միջոցով»։

Բանախոսի կարծիքով՝ ընդվզման ևս մեկ առիթ է այն, որ «բոլոր ոլորտներում տապալված Սերժ Սարգսյանը» ցանկանում է մնալ իշխանության․

«Ի սկզբանե 10 անմեղ զոհերի գնով եկավ իշխանության և ամեն ինչ արեց այդ իշխանությանը կառչած մնալու համար, հիմա որոշել է 3-րդ ժամկետի իշխել մեզ, որի համար որևէ  հիմք չունի։ Երկրում որևէ դրական զարգացում տեղի չի ունեցել»։

«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խորհրդի անդամ Սուսաննա Մուրադյանը նշեց, որ իրենց ճակատը ժողովրդի ճնշմամբ տեղի ունեցող խաղաղ իշխանափոխության կողմնակից է։ Բանախոսի կարծիքով՝ իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, քանի որ բոլոր ոլորտներում ձախողվել է․ «Շատերն ասում են, որ միայն Սերժ Սարգսյանի հեռանալով հնարավոր է, որ ոչ մի բան չփոխվի։ Սակայն մի քիչ հետ գնալով ասեմ, որ այո, այս մարդն իշխանության գալով 10 զոհերի գնով՝ միաժամանակ իշխանություն պահելու համար իր շուրջը ստեղծել է մի համակարգ, որտեղ գործում է քավոր, սանիկ, եղբայր, հորեղբոր տղա․․․ փոխհարաբերություններ, որոնց թելերը իր ձեռքում են։ Եվ հետևաբար իր չլինելը քանդելու է համակարգը»։

Բանախոսը նաև նշում է, որ իշխանության ներկայացուցիչներն ինքան էլ գունավոր ներկայացնեն երկրի վիճակը, միևնույն է, իրականությունը չի փոխվելու, ու Հայաստանում իրավիճակը երբևիցե ավելի վատ չի եղել, քան այսօր։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անդրադարձավ մարտի 10-ի հանրահավաքից հետո ճակատի նկատմամբ տարվող հակաքարոզչությանը՝ նշելով, որ ակտիվ հակաքարոզչությունը խոսում է այն մասին, որ իշխանությունն անհանգստացած է իրենց գործողություններից․

«Մեզ մեղադրում են «կուլակաթափության» կոչեր անելու մեջ։ Այդ տերմինը ես եմ օգտագործել։ Երբ 2016 թ․ Քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, թե «ինձանից պահանջում են կուլակաթափ անել, ես կուլակաթափ չեմ անում»։ Ամենամեծ «կուլակը» քո ընտանիքն ու շրջապատն է։ Դու ու՞մ ես կուլակաթափ անելու։ Առաջինը պետք է քեզանից սկսել»,- ասում է Պետրոս Մակեյանը՝ հավելով,- «Իրենք այն, ինչ գողացել են բանակից ու ժողովրդից, պետք է վերադարձնեն պետությանը»։

Բանախոսը նաև նշում է, որ ապրիլի 9-ից 17-ը ժողովրդին փողոց դուրս բերելու և իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն կա։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ