Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում
15.03.2018
12:00
Արդեն 3-րդ տարի շարունակ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացնում է Հայաստանում «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագիծը:

Այս նախագծի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել տուբերկուլյոզով (ՏԲ) հիվանդների և ՏԲ կաբինետների բժիշկների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին նպատակային համայնքներում իրազեկության բարձրացմանը: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ (ԱՀԿ):

Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը ասաց, որ իրենց առաջնային խնդիրն էր հասկանալ՝ ինչպես է Հայաստանում գործում տուբերկուլյոզի բուժման հիվանդակենտրոն մոդելը:

«Մեր  նպատակը տուբերկուլյոզով հիվանդ անձանց միջոցով հասարակության շրջանում հիվանդության մասին բարձրաձայնելն է: Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ օգնում են մյուս՝ նմանատիպ խնդրով մարդկանց հաղթահարել իրենց վախերը: Մենք փորձել ենք հենց տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց միջոցով հանրությանն ակտիվացնել ու բարձրաձայնել խնդիրը հասարակության շրջանում: Ստեղծել ենք բաց խումբ՝ շուրջ 20 հոգանոց, որը հանդիպումներ է ունենում և մանրամասն ներկայացնում, թե ինչու է այս ոլորտում ակտիվիզմն անհրաժեշտ»,-ասաց Հարությունյանը:

Ասուլիսին մասնակցում էին նաև Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր Լյուբով Նիկոլայանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» Գնահատման և մոնիթորինգի մասնագետ Ալվինա Ալագուլյանը և «Դրական մարդկանց հայկական ցանց», Հանրային կապերի պատասխանատու Աննա Գալստյանը:

Լյուբով Նիկոլայանը ասում է, որ վիճակագրական տվյալները բարենպաստ իրավիճակ են արձանագրում, սակայն կան խնդիրներ. «2017-ին մեր արձանագրած հիվանդացության նոր դեպքերի թիվը 100.000-ի հաշվով կազմում է 23.1 տոկոս: Անցյալ տարի եղել է 27.4 տոկոս»:

Համեմատելով Հայաստանում իրավիճակն այլ երկրների հետ՝ տիկին Նիկոլայանը նշում է, որ Ռուսաստանի նման հզոր կայսրությունը միշտ ունեցել է հարյուրին մոտ ցուցանիշը, այժմ այն իջել է 55-60-ի է, բայց մեր ցուցանիշին երկու անգամ գերազանցում է:

Ըստ վիճակագրության` Հարավ Արևելյան Ասիայի երկրները տուբերկուլյոզի տարածվածությամբ առաջատար են: Մյուս տարածաշրջանների համեմատությամբ՝ միայն մահացության ցուցանիշը 40 տոկոսն անցնում է: Այդ տեսանկյունից ՀՀ-ն նպաստավոր դիրքերում է, շեշտում է Նիկոլայանը:

«Բայց կան բացեր. հիվանդացության դեպքերի ընդհանուր նվազման հետ մեկտեղ չենք կարող ասել, որ տուբերկուլյոզի խնդիրը հաղթահարված է: Հաղթահարման ճանապարհին գոյություն ունեն լուրջ խոչընդոտներ ամբողջ աշխարհում: Դա ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլյոզի տարածումն է և հարուցիչների դեղորայքակայունությունը: Սա լուրջ խնդիր է նաև ՀՀ-ում. այդ թիվը նվազման միտում չի դրսևորում: Վերջին շրջանում ՄԻԱՎ հիվանդների թիվը, որոնց շրջանում տուբերկուլյոզ է ախտորոշվել, միտում ունի բարձրանալու՝ 9 տասնյակի կարգի է»:

Անդրառնալով բուժման արդյունավետությանը՝ տիկին Նիկոլայանը հայտնեց, որ այդ ցուցանիշը 82.3 տոկոս է, սակայն այդ դեպքերի մեջ առանձնացված չեն հիվանդության տարբեր տեսակները:

Ալվինա Ալագուլյանն էլ ներկայացրեց ՀՀ 4 մարզերում 240 հիվանդների շրջանում կատարված կարիքների գնահատման արդյունքները:

«240 հիվանդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նրանց 21.7 տոկոսը ցանկանում է բուժում ստանալ հիվանդանոցային, 66.2 տոկոսը ամբուլատոր պայմաններում: Հարցման մասնակիցները հիմնականում հետևողական են իրենց բուժմանը: Հիվանդանոցային բուժման ընթացքի վերաբերյալ հարցերին ի պատասխան նրանք նշել են, որ բժիշկները բարեհամբույր են իրենց նկատմամբ, սակայն մտահոգություն հայտնել, որ չկան ժամանցի համար նախատեսված վայրեր, լոգարանային պայմաններ, և բուժումը բավականին երկարատև է: Մյուս խնդիրն, ըստ հարցման մասնակիցների, այն է, որ առողջ և հիվանդ մարդիկ կարողանում են ելումուտ անել միևնույն սենյակ»,-ասաց Ալագուլյանը:

Անահիտ Հարությունյանն էլ հավելեց, որ Հայաստանն անցում է կատարում հիվանդանոցային բուժումից դեպի ամբուլատոր:

«Ունենք դեպքեր, երբ հիվանդանոցային բուժման կարիք անգամ չի լինում, իսկ ամբուլատոր բուժումը պետության վրա հետագայում ավելի էժան է նստում»,-նշեց Հարությունյանը: 

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ