«Մինասյանը և այլք ըննդեմ Հայաստանի. զարգացումներ և իրավական գնահատականներ ՄԻԵԴ ուղարկված հայցին»
15.03.2018
11:00
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է «Մինասյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով հայցը, որը վերաբերվում է «Իրավունք» թերթի 2014 թ․ մայիսին հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածին։

Գործը քննվում է 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ  (Խտրականության արգելում) և 17-րդ (Իրավունքի չարաշահման արգելում) հոդվածների խախտման մասով: Վերջին հոդվածը առաջին անգամ է կիրառվում` ընդդեմ Հայաստանի։

Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, անդրադառնալով Իրավունք թերթի հրապարակած վերոնշյալ հոդվածին, ասաց, որ  հոդվածում հնչում էին ատելության կոչեր:

«Խտրականության հրահրում էր տեղի ունենում, կոչ էր արվում զրո հանդուրժողականություն կիրառել այդ անձանց նկատմամբ, նրանց չբարևել, աշխատանքից հեռացնել, չընդունել աշխատանքի և այլն»,-ասաց Փիլիպոսյանը:

Հոդվածի լույս տեսնելուց հետո հայցվորների մի մասը՝ ցուցակագարված 60 անձանցից 16-ը, որոշեցին հայտ ներկայացնել դատարան։

Շարունակելով Փիլիպոսյանի միտքը՝ դատական գործով տուժող Աննա Շահնազարյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց. «Իրենք թիրախավորված կերպով  բազմաթիվ նյութեր են հրապարակել տարբեր մարդկանց մասին իրենց անվանած «սև ցուցակից»։ Այսինքն՝ մենք գործ ունենք միտումնավոր հալածանքի հետ։ Դրանք ամբողջությամբ բռնության կոչեր էին և դրանք, տարածվելով սոցիալական ցանցերում, բազմապատկում էին ատելության և բռնության չափը․ մարդիկ, ովքեր կարդում էին  այդ հոդվածը արդեն իրենք էլ հավելյալ մեկնաբանություններ և կոչեր էին անում, թե բռնության ինչ տեսակներ կարելի է կիրառել»։

Նվարդ Փիլիպոսյանի խոսքով, քանի որ Հայաստանում չկա որևէ կարգավորում խտրականության կամ ատելության կոչերի  հետ կապված և չկան մեխանիզմներ այդ առումով դիմելու դատարան, որոշվեց, որ վիրավորանքի հայցով պետք է դիմեն և ներկայացնեն խտրականության և ատելության կոչերի հիմքը։ 

«Ներպետական դատարանը խտրականության, ատելության կոչերի մասով ընդհանրապես չանդրադարձավ մեր հայցին: Իսկ վիրավորանքի հայցով մերժեց և հիմնավորեց, որ սա պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով, և լրագրողները իրավունք ունեն նման կոչեր հնչեցնել անձանց նկատմամբ, քանի որ դա խոսքի ազատության շրջանակերում է»,-ասաց Նվարդ Փիլիպոսյանը։

Փաստաբանը հավելեց, որ նույն դիրքորոշումը հաստատել է նաև Վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունեց, որից հետո իրենք գործով դիմել են ՄԻԵԴ:

«Մեր  հայցի հիմքում դրել էին մի շարք հոդվածներ, այդ թվում նրանք, որոնք չեն կոմունիկացվել, որը երրորդ հոդվածի խախտումն է`անմարդկային վերաբերմունք, արդար դատաքննության իրավունք: Մյուս երեք հոդվածների մասով դատարանն արդեն կոմունիկացրել է գործը և պետությանը հարցեր է հղել»,-ասաց Փիլիպոսյանը:

8-րդ հոդվածը անձնական կյանքի հարգանքին է վերաբերում և տվյալ իրավիճակում, Փիլիպոսյանի խոսքով, հայցվորների անձնական կյանքի նկատմամբ հարգանքն էլ է խախտվել, քանի որ միջամտություն է եղել անձնական կյանքին և նրանց մասին վիրավորական արտահայտություններ են հնչեցվել։

«Խտրականության հիմքը դրվել է, քանի որ անձինք հիմնականում իրենց քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու հիման վրա ասոցացվել են ԼԳԲՏ համայնքի հետ: Եվ այն բոլոր անձինք, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել, ցուցակագրվել են և նրանց նկատմամբ խտրականության ու սեգրեգացիայի կոչեր են հնչել»,-ասում է Փիլիպոսյանը։ 

Անդրադարձ կատարելով 17-րդ հոդվածին, որը վերաբերում է իրավունքների չարաշահմանը, փաստաբան Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ այս հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ կարևոր նշանակութույուն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև Եվրոպայի Խորհրդի բոլոր պետությունների համար։

«Ի տարբերություն մյուս բոլոր հոդվածների, որոնք առկա են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, 17-րդը բավականաչափ զարգացած չէ այս պահի դրությամբ։ Հոդվածի էությունը այն է, որ կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունք չպետք է չարաշահվի և մեկնաբանվի այնպես, որ հանգեցնի այլ հիմնարար իրավունքների ոչնչացմանը կամ վերացմանը»,-ասում է Պետրոսյանը

Աննա Շահնազարյանն ասում է, որ թվում է, թե հարցը փակվեց, գնաց, այդ կոչերն էլ գնացին, բայց դրանք չեն վերացել․ «Հասարակական վարքագիծ են, որոնք անպաստասխանատու և իրավական իմաստով իրավունք ոտնահարող  և ինստիտուցիաների, կազմակերպված խմբերի, կազմակերպությունների, լրատվամիջոցների և անհատների կողմից դրանք վերարատադրվում են, կամ կարող են հեշտությամբ վերարտադրվել։ Եվ այս պարագայում, անշուշտ, գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննելը նաև ուսուցողական դեր կարող է տանել»։

Հասմիկ Պետորսյանն էլ ասում է, որ Հայաստանն ունի պարտավորություններ մարդու իրավունքնեռի պաշտպանության առումով. «Սակայն կոնկրետ մի ոլորտում՝ այս դեպքում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդու իրավունքների խախտումների մասով Հայաստանի դեմ վճռի առկայությունը կստիպի  պետությանը ուղղակիորեն միջոցներ ձեռնարկել հենց ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման համար»:

«Փինք Արմենիան», որպես ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպություն, յուրաքանչյուր տարի հրապարակում է «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը, որտեղ արձանագրվում են տասնյակ մարդու իրավունքների խախտումներ հենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով և բացի ներպետական այս զեկույցներից և բարձրաձայնումներից այս հարցին ադրադառնում են նաև միջազգային տարբեր կառույցներ, որոնց կողմից ՀՀ-ին են ներկայացվել տարբեր առաջարկներ խտրականության դեպքերը նվազեցնելու և խտրականությունը բացառելու ուղղությամբ։

Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել «Իրավահավասարության մասին» օրենքի նախագիծը, որտեղ, ըստ փաստաբանի, հաշվի չի առնվել այն վիճակը, որը տիրում է Հայաստանում:

«Հասարակության հենց այդ խմբերը, որոնք ամենից շատն են ենթարկվում խտրականության կրկին դուրս են մնում այս օրենքի պաշտպանության շրջանակներից»,-ասում է Պետրոսյանը։

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ