« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Մարտի 16-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս-քննարկում «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ո ւառաջիկա քայլերը»թեմայով:

Բանախոսներն են՝

Կարապետ Ռուբինյան, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Սուսաննա Մուրադյան, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Ալբերտ Բաղդասարյան, 1990-95թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ

Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատ  շարժումը Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ հանրահավաք անցկացրեց։

2017թ. նոյեմբերին հիմնադրված շարժումը ընդդիմադիր կուսակցությունների ու անհատների համախմբում է, որի հռչակված նպատակներից է « ազգային համերաշխության, գիտակցված և ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության» ստեղծումը։

Շարժման ներկայացուցիչները նշում են, որ շարժումը հավակնում է դառնալ հարթակ այն քաղաքական ուժերի ու անհատների համար, որոնք ցանկանում են պայքարել իշխանափոխության համար։ Առաջիկայում «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է քայլեր կատարել հռչակված նպատակներին հասնելու համար։

Մարտի16-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հաց բերող» հայտնի Արթուր  Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ անցկացնելու է հերթական հանրահավաքը։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ