«Իրավապաշտպանների պահանջն ու գնահատականը Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործին»
Մարտի 12, 11:00

Մարտի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Իրավապաշտպանների պահանջն ու գնահատականը Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործին» թեմայով: 

Բանախոսներն էին՝

Ռուզաննա  Ադանալյան,  Արտյոմ Ադանալյանի մայրը

Նինա Կարապետյանց, փաստաբան

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Ռուզաննա Ադանալյանն արդեն  չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 13-ին:

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ դատավարության ողջ ընթացքում կոծկվել են բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել որդու սպանության գործի քննության ընթացքում։ Որդեկորույս մայրն իրականացրել է սեփական հետաքննությունը, ուսումնասիրել դատական բժշկություն և օրենսդրություն: Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ որդու սպանությունը եղել է խմբակային և ոչ թե մեկ անձի կողմից, ինչպես ներկայացվում է քրեական գործում: Նա համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով:  Ռուզաննա Ադանալյանը ահազանգել է համապատասխան պետական մարմիններին, պատվիրատուի մասին հայտնել է նաև Ոստիկանության 6-րդ վարչությանը, սակայն ապարդյուն։

   

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ