«Իրավապաշտպանների պահանջն ու գնահատականը Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործին»
12.03.2018
11:00
Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության հասնելու համար:

Մարտի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ որդու սպանության գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են:

Տեղեկացնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 13-ին:

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ դատավարության ողջ ընթացքում կոծկվել են բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել որդու սպանության գործի քննության ընթացքում։ Որդեկորույս մայրն իրականացրել է սեփական հետաքննությունը, ուսումնասիրել դատական բժշկություն և օրենսդրություն:

«Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից, ոչ թե մեկ անձի կողմից: Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր, հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- ասում է Ռուզաննա Ադալանյանը:

Գործով միայն մեկ ամբաստանյալ է ներգրավված, սակայն մայրը վստահ է, որ այլ անձինք էլ են մասնակցել սպանությանը. «Փորձում են այս կերպ զերծ պահել մյուսներին: Նախ, սա բխում է նաեւ մեղադրյալների շահերից, քանի որ խմբի կողմից կատարված հանցագործությունը ավելի խիստ պատիժ է նախատեսում»:

Նա ասում է, որ 8 տարբեր հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, սակայն որեւէ նյութ չի նախապատրաստվել:

«Այս հանցագործությունը պատվիրված է անձնական թշնամության դրդապատճառով»,-շեշտում է Ադանլյանը:

Նրա խոսքով՝ գործի խեղաթյուրումը սկսվել է Գլխավոր դատախազությունից եւ հիմա էլ շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Փաստաբան Նինա Կարապետյանցը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշում է, որ նախաքննության փուլը բացթողումներով է իրականացվել:

«Չի կարող սպանության գործով լինել փորձաքննություն եւ գործի մեջ չլինեն նկարներ: Թերություններ կա եւ սա դիտմամբ է արվել»,-ասում է փաստաբանը և հավելում, որ անհանգստացած է նաև Ռուզաննա Ադանալյանի կյանքի համար:

Ադանալյանը շեշտում է, որ իրեն ծեծի են ենթարկել և նույնիսկ վրաերթի ենթարկել` փորձելով մահափորձ կատարել:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը
25.09.2018
12:00
Սեպտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ «Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը» թեմայով:
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ