«Ազգ-բանակ հայեցակարգի հայաստանյան մեդիադիսկուրսը-2017» հետազոտության արդյունքների ներկայացում
06.03.2018
12:00
2017 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2018-ի հունվարի 10-ը հայկական հեռուստաընկերություններն «Ազգ-բանակին» առնչվող թեմաներով ավելի միագիծ տեղեկատվական քաղաքականություն են վարել, իսկ օնլայն մեդիան ապահովել է կարծիքների բազմազանություն:

Այս արդյունքներն է արձանագրել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի 2017 թ, իրականացրած «Ազգ-բանակ հայեցակարգի հայաստանյան մեդիադիսկուրսը-2017» հետազոտությունը, որը մարտի 6-ին ներկայացվեց Մեդիա կենտրոնում:

Հետազոտվել են հայաստանյան 5 օնլայն ԶԼՄ-ների (1in.am, News.am, Aravot.am, 168.am, Tert.am) եւ 5 հեռուստաընկերությունների (Հանրային, Արմենիա, Կենտրոն, Երկիր մեդիա, Շանթ) 2017 թ. հոկտեմբերի 10-ից 2018 թ. հունվարի 10 ընթացքում հրապարակված/եթեր հեռարձակված բանակի թեմայով նյութերը։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ասում է, որ բանակի թեմայով նյութեր այս ընթացքում ամենից շատ արտադրել է 1in.am-ը:

Օնլայն լրատվամիջոցներից news.am-ը օրական մինչև 36 նյութ, aravot.am-ը օրական մինչև 31 նյութ: Հեռուստաընկերություններից բոլորից քիչ անդրադարձել է բանակի թեմային Կենտրոն հեռուստաընկերությունը, ամենից շատ՝ Շանթ, Հ1 հեռուստաընկերությունները:

«Ընդհանրապես հեռուստաընկերություններն ինտերնետային տիրույթներն ակտիվորեն չեն օգտագործում. բավարարվում են հեռարձակումներով: Ազգ-բանակ հայեցակարգի խնդիրների թեմայով բոլոր նյութերի 62 տոկոսն օնլայն ԶԼՄ-ներում է եղել, 65 տոկոսը՝ հեռուստահաղորդումների ընթացքում»,-ասում է Լաուրա Բաղդասարյանը:

Նա հավելում է, որ հետազոտության ընդգրկած ժամանակահատվածում բանակի թեմայի ինտենսիվացումն աննախադեպ էր և համեմատելի 2016-ի ապրիլին հաջորդած երեք ամիսներին հետ:

«Բավական հետաքրքիր էր, թե ինչ վերաբերմունք  էր լինելու «Ազգ-բանակ» հայեցակարգի նկատմամբ հանրային հարթակներում, քանի որ խոսքը մեդիա հարթակների մասին է: 2017 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2018 թ. հունվարի 10-ը մենք ձեռնամուխ եղանք «Ազգ-բանակ» թեմայի լուսաբանմանը, հաշվի առնելով նաև, որ դա ակտիվ քաղաքական և հասարակական գործունեության փուլ էր: Մի փուլ, երբ ՊՆ-ն մտավ ԱԺ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով և ծրագրերով, դրան  զուգահեռ ընթացան բավական ինտենսիվ և ակտիվ հանրային քննարկումներ, ըստ էության, այդ քննարկումները սկսեցին նաև այն պատճառով, որ այդպես էին որոշել պետական իշխանությունները և պաշտպանության նախարարությունը, քանի որ կարևոր էր հարցերը քննարկելը »,-ասել է Լաուրա Բաղդասարյանը:

Անդրադառնալով օնլայն լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների՝ բովանդակային առանձնահատկություններին՝ Լաուրա Բաղդասարյանն ասաց.

«1in.am-ում ավելի քիչ դրական, քան բացասական հրապարակումներ կան այս թեմայով, news.am-ում ավելի շատ դրական, քան բացասական, Aravot.am-ն ավելի համաչափ է լուսաբանել՝ որքան դրական, նույնքան բացասական: Հեռուստաեթերում հիմնականում ավելի շատ դրական կարծիքներ են հնչել, քան բացասական, «Կենտրոնում» մոտավորապես համաչափ, «Երկիր Մեդիայում» ևս համեմատելի հարաբերակցություն է, «Շանթում» ավելի շատ դրական, քան բացասական»:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բանակի թեմաներով նյութերի արձագանքները, կարդացվածության աստիճանը, հավանումներն ու տարածումը մնացել են տվյալ ԶԼՄ-ներին բնորոշ տիրույթներում. «Հիմնականում այդ նյութերը մեծ կարդացվածության ցուցանիշներով չեն դրսևորվում՝ նույնիսկ տարկետման իրավունքի վերացման ժամանակ ակտիվ գործընթացների թեմաներով քննարկումների վերաբերվող նյութերը»:

«Մեզ համար չափազանց կարևոր էր «Ազգ-բանակ» թեմայով հետազոտություն անելը, որովհետև բանակի հետ կապված տարածված տիպեր, միֆեր և ընկալումներ կան»,-հավելում է Բաղդասարյանը: 

Նա ընդգծում է, որ իրենք ընդհանրապես հետազոտել են նաև բանակի թեման՝ իր ամբողջության մեջ, քանի որ նպատակ ունեին հասկանալու, թե ինչ է ընդհանրապես «Ազգ-բանակը»՝ իր բոլոր դրույթներով, դրա նկատմամբ վերաբերմունքով, և թե ինֆորմացիոն ինչ միջավայր է, որ ձևավորվում է մեդիայում՝ բանակի հետ կապված:
«Այս բոլոր խնդիրներից առանձնացրել ենք 25-ը: Եթե եղել են բովանդակության մեջ այս կամ այն խնդրին անդրադարձող դեպքեր կամ մեկնաբանություններ, այդ խնդիրները սահմանել ենք: 15 խնդիր արձանագրել ենք, որ անմիջապես վերլուծվել, մեկնաբանվել, ներկայացվել են «Ազգ-բանակ»-ի հայեցակարգի համատեքստում, արձանագրել ենք ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներ, որոնք բացարձակ չեն առնչվել «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ: Սոցիալական խնդիրները բացառապես «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում են ներկայացվել, ներքաղաքական խնդիրներ ենք առանձնացրել, որոնք «Ազգ-բանակ» համատեքստում են քննարկվել և ներկայացվել, ներքաղաքական խնդիրներ, որոնք դարձյալ «Ազգ-բանակի» հետ են կապված: Օրինակ՝ ինչու է ՊՆ-ն հիմա շրջանառում «Ազգ-բանակի» թեման, ինչ դիրքեր է ստանում անձամբ Վիգեն Սարգսյանը՝ որպես պաշտպանության նախարար»,-հավելում է Լաուրա Բաղդասարյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը
25.09.2018
12:00
Սեպտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ «Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը» թեմայով:
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ