«Մարտի 1-ի չփակված էջ. իշխանությունը պատրա՞ստ է բացահայտել 10 քաղաքացու սպանության պատասխանատուներին»
Մարտի 1, 11:00

Մարտի 1-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մարտի 1-ի չփակված էջ. իշխանությունը պատրա՞ստ է բացահայտել 10 քաղաքացու սպանության պատասխանատուներին» թեմայով:

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ժողովրդական հուզումներն ու հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներին վերջ դրվեց  2008թ-ի մարտի 1-ին, երբ իշխանությունը, բռնի ուժ կիրառելով, Ազատության հրապարակից հեռացրեց հրապարակում գիշերող նստացույցի մասնակիցներին։ Այնուհետև Երևանի քաղաքապետարանի մոտ` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջև, հավաքված ցուցարարների նկատմամբ կիրառվեց անհամաչափ բռնի ուժ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. մարտի 1-ի գիշերը Երևանում արտակարգ դրություն հայտարարվեց, որը, հակառակ օրենքի պահանջի, կիրառվեց ամբողջ հանրապետության տարածքում։

Ողբերգական իրադարձություններից 10 տարի անց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը 2018թ. փետրվարի 27-ին կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։

Բանախոսներն էին՝

Առաքել Սեմիրջյան, «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող

Արթուր Սաքունց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Վարդան Հարությունյան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ