«ՀՀ կառավարության դռնփակ նիստեր. ժողովրդավարության հետքա՞յլ, թե՞ արդյունավետ աշխատելաոճ»
Փետրվարի 9, 12:00

Փետրվարի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ կառավարության դռնփակ նիստեր. ժողովրդավարության հետքա՞յլ, թե՞ արդյունավետ աշխատելաոճ» թեմայով:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սույն նախաձեռնությունը հիմնավորում է` ելնելով միջազգային փորձից և կառավարության նիստերն առավել արդյունավետ, անկաշկանդ ու բովանդակային քննարկումների մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությունից: Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն համարում, որ սա հետքայլ  է ժողովրդավարությունից և հավաստիացնում են, որ գործադիր իշխանության գործունեության թափանցիկությունը չի տուժելու:

Քաղաքացիական հասարակության ու լրագրողական համայնքի ներկայացուցիչները ընդհակառակը` մտավախություն ունեն, որ այս փոփոխությունը էականորեն նվազեցնելու է պետական իշխանության ամենակարևոր մարմնի աշխատանքի թափանցիկության աստիճանը և նախաձեռնությունը համարում են տեղեկատվության ազատության դեմ ոտնձգություն:

Բանախոսներն էին՝

Բորիս Նավասարդյան, Երևանի Մամուլի ակումբի նախագահ

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ