Փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատկան նոր նախագծին» թեմայով:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օրերս e-draft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը: Ըստ այս նախագծի՝ նախատեսվում են օդանավակայանում մի շարք բարելավման փոփոխություններ: Առանձին կետով մատնանշվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին: Մինչդեռ վերջին տարիներին մի շարք ճարտարապետներ մշտապես պայքարում են Զվարթնոցի հին շենքը պահպանման համար՝ մատնանշելով նրա պատմամշակութային արժեք լինելը:
Բանախոսներն էին`
Անահիտ Թարխանյան, ճարտարապետ, Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը
Մկրտիչ Մինասյան, Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ
Գրիգոր Ազիզյան, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ:
Հաղորդագրությունը հասանելի կլինի շուտով: