«Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատական նոր նախագծին»
08.02.2018
12:00
Ըստ «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագծի՝ նախատեսվում է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը:

Մաստեր Պլանի նախագիծը ներկայացնողները պնդում են, որ հին մասնաշենքը վթարային վիճակում է և հնարավոր չէ վերագործարկել. դա է ապամոնտաժման հիմանական պատճառը: Մինչդեռ ճարտարապետները հակադարձում են՝ շենքը բարձիթողի վիճակում է եղել, ներդրումներ չեն արվել վերանորոգման համար: Ըստ ճարտարապետների՝ կառույցը այսօրվա նորմերին համապատասխանում է, անհրաժեշտ միայն կոսմետիկ վերանորոգում իրականացնել և այն ենթակա կլինի շահագործման:

Փետրվարի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատկան նոր նախագծին» թեմայով քննարկում, որին մասնակցում էին  ճարտարապետ, օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:

«Եթե մենք հիշենք կոնցեսիոն պայմանագիրը, ապա նա պարտավոր էր հետ տալ այդ շենքը 30 տարի հետո բարելավված վիճակում, որովհետև նա ծախս պետք է կատարի և ռեգուլյար, այսինքն՝ ծախսեր չեն կատարել»,- նշում է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:

Բանախոսը վստահեցնում է, որ իր ձևի շնորհիվ շենքը շատ բարձր կրողունակություն ունի և առաջին հարկի սյուների փոքրիկ ուժեղացումով ամբողջ հարցերը լուծվում է:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը աշխարհի կողմից ճանաչված կառույց է. «Մենք միշտ ինչ-որ բրենդներ ենք ուզում Երևանի համար ունենալ, օդանավակայանի հին շենքը պատրաստի բրենդ է՝ աշխարհ կողմից ճանաչված»:

Շենքի ապամոնտաժման հիմնական դրդապատճառը ըստ ճարտարապետ, Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանի՝ կոնցեսիոների  բիզնեսի զարգացման և ընդլայնման միտումն է:

«Յուրաքանչյուր բիզնեսմենի նպատակը իր ապրանքը ինչքան հնարավոր է թանկ գնով վաճառելն է և այն գործարարը, ով կցանկանա գնել օդանավակայանը կտեսնի, որ դրա կողքին ևս մեկ օդանավակայան կա, ինչի արդյունքում էլ գինը նվազում է: Որպեսզի մաքսիմալ բարձր վաճառի օդանավակայանը, անհրաժեշտ է այն մյուսը քանդել»,- ասում է բանախոսը:

Ըստ Ճարտարապետների միության նախագահի ՝ հին մասնաշենքի ապամոնտաժումը կասեցնելու համար գործնական քայլեր են կատարվել Հայաստանի ճարտարապետների կողմից:

Օրինակ՝ 2014 թվականին Ճարտարապետների միությունը դիմել է Մշակույթի նախարարություն՝ ներկայացնելով, որ նման կառույցները պետք է պետության պահպանության տակ վերցնել: «Սակայն, 2014 թվականից այս կողմ մենք մի տող չենք ստացել, թե ինչու չեն մտցնում այդ ցանկի մեջ, ինչու ենք մենք կորցնում և ինչ է անում Մշակույթի նախարարությունը»,- հավելում է նա:

Ա. Թարխանյանն էլ իր հերթին ասում է, որ մի քանի ամիս առաջ ինքը օդանավակայանի ճարտարապետ  Ժորժ Շեխլյանի, Մհեր Չերքեզյանի և  Հայպետնախագծի հետ միասին, կոնսուլտացիաներ անելով, ներկայացրել են երկու տարբերակներ, որոնք պահում էին օդանավակայանը և հնարավորություն էին ձեռնարկում, որ օդանավակայանը աշխատի և ծառայի որպես ժամանակակից, գործող օդանավակայան:

«Նախկինում օդանավակայանը, որը կառուցվել էր 80-ական թվականներին ուներ 14 կառամատույց (եթե չեմ սխալվում), որից մեկը այսօր քանդված է, իսկ նոր օդանավակայանը ունի ընդամենը 5 կամ 6 մոտեցում: Քանդելով գոյություն ունեցող շենքը՝ Էռնեկյանը և իր կողմից մասնագետները առաջարկում են ընդամենը 6-ին գումարած ևս 6 կամ 7 կառամատույց: Այսինքն ՝քանդելով գոյություն ունեցող օդանավակայանը ՝ իրենք ձևավորում են մի նոր օդանավակայան, որը զիջում է գոյություն ունեցող օդանավակայանին և այստեղ հարց է առաջանում. Եթե մենք արդեն իսկ ունենք այդ հնարավորությունը. օգտագործել  և ադապտացնել շենքը նոր նպատակներին, ինչու՞ չանենք դա: Հենց այս նախագծերով դիմել ենք և՛ Էռնեկյանի ներկայացուցիչներին և՛ հարցը բարձրացրել ենք, մամուլին ենք ներկայացրել: Եվ ամենազարմանալին և վիրավորականը այն է, որ որևէ անգամ նույնիսկ նամակով, գրությամբ մեզ ոչ ոք չի դիմել: Մենք չենք ասում վերցրեք մեր նախագիծը և մեկը մեկի արեք, մենք ասում ենք, թե մենք ձեզ ցույց ենք տալիս ճանապարհը, եկեք պահենք մեր ունեցվածքը, մեր ազգային հպարտությունը և փորձենք փոխշահավետ համագործակցություն ձևակերպել, բայց որևէ պատասխան չկա»,- ասում է Թարխանյանը:

Մկրտիչ Մինասյանը ասում է, որ իրենք բազմիցս խնդրել են Էդուարդո Էռնեկյանին, որ վերջինիս ճարտարապետական արվեստանոցը իրենց մասնագետների հետ մի ընդհանուր կոնցենսուսի գա. «Բայց ամեն անգամ գալիս են և առաջին հերթին դնում են այդ նախապայմանը, ուրիշ ոչ մի բան չեն լսում, ուղղակի ասում են, որ պետք է անպայման քանդվի»,- ասում է Մ. Մինասյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ