«ՀՀ վարչապետի նոր լիազորություններ․ ավտորիտար մշակույթի խրախուսո՞ւմ, թե՞ արդյունավետ կառավարում»
Փետրվարի 7, 12:00

Փետրվարի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Նոր վարչապետի նոր լիազորություններ․ավտորիտար մշակույթի խրախուսո՞ւմ, թե՞արդյունավետ կառավարում» թեմայով:

Խորհրդարան է ներկայացվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծեր, որոնց ընդունման դեպքում  2017թ․ ապրիլի 9-ից հետո իրավապահ կառույցները, մասնավորապես, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության և պետական վերահսկողական ծառայությունը, լինելու են ոչ թե կառավարությանն առընթեր, (ներկայումս այդպես է) այլ բացառապես վարչապետին ենթակա մարմիններ։ Նրանց ղեկավարներին ու տեղակալներին նշանակելու և ազատելու է վարչապետը։

Միաժամանակ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Այս փոփոխությունները փորձագիտական ու քաղաքական շրջանակներում մտահոգությունների առիթ են հանդիսացել։ Նախագծերի քննադատների կարծիքով փորձ է արվում է խթանել կառավարման ավտորիտար մշակույթը, ինչպես նաև նվազեցնել կառվարության գործունեության թափանցիկությունը։ Սակայն իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ սույն փոփոխությունները ձեռնարկվել են ՀՀ կառավարության և վարչապետի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար։

Բանախոսներն էին՝

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Արմեն Գրիգորյան , Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ 

Տիգրան Աթանեսյան, փաստաբան:

Այլ ալբոմներ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ