«Իրավական գնահատական ՍԴ որոշմանը. համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառքը ճանաչվեց հակասահմանադրական»
Փետրվարի 6, 12:00

Փետրվարի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Իրավական գնահատական ՍԴ որոշմանը. համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառքը ճանաչվեց հակասահմանադրական» թեմայով:

Սահմանադրական դատարանը 2018թ. հունվարի 30-ին, բանավոր ընթացակարգով քննության առավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 7-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: Դատարանը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք է սահմանված, որին մասնկացում են միայն գրանցված  անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում Սահմանադրական դատարանի այս որոշումը և հետագայում իրավակիրառման պրակտիկայում ի՞նչ փոփոխությունների է այն հագնեցնելու, քննարկեցինք «Մեդիա կենտրոնում»:  

Բանախոսներն էին՝

Արտակ Զեյնալյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Սառա Պետրոսյան, հետաքննող լրագրող

Արա Ղազարյան, փաստաբան

 

 

Այլ ալբոմներ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ