«Հոգեսոցիալական աջակցությունը Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում»
05.02.2018
11:00
Հայաստանում տարեկան մոտ 8-10 հազար առաջնակի քաղցկեղով հիվանդներ են լինում, որոնց անհրաժեշտ է հոգեսոցիալական ծառայություն: Այս մասին փետրվարի 5-ին «Մեդիա կենտրոն»-ում ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան Լիանա Սաֆարյանը:

«Բացի այն, որ ախտորոշումից հետո շատերը դեպրեսիա են ունենում, բուժման ընթացքում օգտագործած որոշ դեղեր կողմնակի ազդեցություն են ունենում նրանց հոգեկան առողջության վրա: Մի քանի մասնագետներ արտասահմանում վերապատրաստվել են,  Հայաստանում ներդրել հոգեսոցիալական ծառայությունը: Ցանկալի է, որ բոլոր հիվանդները ստանան հոգեբանական աջակցություն: Հայաստանում շատ կլինիկաներ չունեն նման ծառայություն»,-ասաց Սաֆարյանը:
Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Ասրիբաբայանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, խոստովանում է, որ ծառայության ներդրման հետ միասին, իրենք էլ ինքնակրթվում են: Ամեն ինչ սկսվեց 2014-ին ԵՊՀ-ում, երբ նախաձեռնեցին հոգեուռուցքաբանության գաղափարի տարածումը:

«Երկու տարվա ընթացքում հասկացանք, որ ծառայությունը պահանջված է: Հիմնականում աշխատում ենք տարեցների հետ, լավ կլիներ, եթե ծառայությունը հասանելի լիներ շատերին»,-ասաց նա:
Քննարկման մյուս մասնակից Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային ինստիտուտ կլինիկական հոգեբան Աննա Բաղդասարյանի խոսքով, առավել շատ մարդիկ դիմում են այն ժամանակ, երբ առաջին անգամ իմանում են հիվանդության մասին:

«Մեկ տարվա ընթացքում ծառայությանը դիմել են հիմնականում այն մարդիկ, ովքեր կամ ախտորոշման, կամ նախավիրահատական , քիմիաթերապիայի փուլում են: Այս փուլում մեծ է անորոշությունը, տագնապաները մեծ են: Հիմնականում դիմում են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդները, հակապես երբ խոսքը վերաբերում է օրգանի հեռացմանը»,-ներկայացրեց նա:
Վարդուհի Սարգսյանը, ով հաղթահարել է քաղցկեղը, բուժման ընթացքում չի օգտվել նման ծառայությունից: Դրա համար նա շատ է ափսոսում, պնդում է, հիվանդից բացի նման աջակցության կարիք ունեն նաև նրա հարազատներն ու մտերիմները:

«Որպես այդ բոլոր փուլերով անցած մարդ, հասկացել եմ, թե ինչքան կարևոր է հոգեբանական աջակցությունը հատկապես քաղցկեղի ախտորոշման դեպքում: Նման ծառայությունը կարևոր է նաև հիվանդի հարազատների համար: Դեպրեսիան սկսում է խանգարել բուժմանը, շատ դեպքերում էլ պետք է լինում մտերիմներին «թափ տալ», որպեսզի չխանգարեն հիվանդի բուժմանը: Ես շատ եմ հանդիպել, խոսել քաղցկեղով հիվանդների հետ: Դրա ախտորոշումը մեծ մասի համար մահվան դատավճիռ է»,-հավելեց Վարդուհի Սարգսյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ