Հունվարի 24-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունեցավ քննարկում «Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք» թեմայով:
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մեկ օր անց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Արմեն Սարգսյանը խոստացել է քաղաքական ու հասարակական շրջանակների հետ նախատեսվող հանդիպումներից հետո վերջնական պատասխան տալ իր թեկնածության առաջադրման հետ կապված:
Ինչպես հայտնի է, խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2018 թ. մարտի 2-ին:
Քննարկման բանախոսներն էին՝
Էդգար Վարդանյան, քաղաքագետ
Վիգեն Հակոբյան, քաղտեխնոլոգ
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան