«Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք»
24.01.2018
12:00
2018 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընտրելու է Հայաստանի 4-րդ նախագահին: Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մեկ օր անց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:  Արմեն Սարգսյանը խոստացել է քաղաքական ու հասարակական շրջանակների հետ նախատեսվող հանդիպումներից հետո վերջնական պատասխան տալ իր թեկնածության առաջադրման հետ կապված:

 Հունվարի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած  «Հայաստանի 4-րդնախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք» խորագիրը կրող քննարկման ընթացքում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է, որ դե յուրե նախագահի պաշտոնն առանցքային դերակատարում չունի, և չկան էական իշխանական լծակներ, սակայն դե ֆակտո այն կարող է կարևոր լինել  և ունենալ  դերակատարում։ Սակայն շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչ որոշում է կայացնելու Սերժ Սարգսյանն իշխանական համակարգում իր դե յուրե ներկայության առումով․

«Եթե Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետի պաշտոնում, ապա Արմեն Սարգսյանը փաստացի ոչ թե Հայաստանի նախագահն է լինելու, այլ լինելու է Սերժ Սարգսյանի մոտ աշխատող նախագահ: Հայաստանի նախագահը լինելու համար պետք է, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ 2018-ի ապրիլից հետո»:

Քաղաքական մեկնաբանը նաև կարծում է, որ Արմեն Սարգսյանը հնարավորություն ունի ներկայիս իշխանական ու քաղաքական համակարգում բևեռ դառնալու, քանի որ ներկայիս համակարգում դասավորվածությունը պայմանավորված է կապիտալով։ Եվ, ըստ նրա, ընտրվել է մի թեկնածու, ով որոշակի կապիտալի կրող է, միջազգային շրջանակներում թե՛  քաղաքական, թե՛ գործարար կապեր ունի: 

«Սա  ծանրակշիռ ռեսուրս է Արմեն Սարգսյանի համար,  որին կավելանա նախագահի պաշտոնը, և նա  կդառնա ներիշխանական նոր, հակակշռող բևեռ  նոր ձևավորվող խորհրդարանական կառավարման համակարգում: Նա կարող է հակակշռել վարչապետ Կարեն Կարապետյանին կամ ռուսաստանահայ կապիտալին, որը Հայաստան եկավ վարչապետի հետ, ինչպես նաև հայաստանյան կապիտալին, օլիգարխիային։ Մյուս կողմից նա մասնակից է դառնալու ներիշխանական կոնսենսուսներին։»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով եթե թեկնածուն ներկայացվում է քաղաքական մեծամասնության կողմից, ապա նրա անաչառ լինել կամ չլինելը ոչ թե քաղաքական, այլ  բարոյական կատեգորիա է: Ըստ նրա՝ անաչառությունը կավարտվի, երբ կլինի շահերի բախում: Նրա կարծիքով վերջին տարիներին Սերժ Սարգսյանն առանցքային պաշտոնների նշանակում է արտահամակարգային գործիչների․

«Սերժ Սարգսյանը և ըստ Սահմանադրության նոր համակարգ ձևավորող խումբը փորձում են կարևոր առանցքային պաշտոններում ներկայացնել արտահամակարգային մարդկանց, ովքեր չեն  ընկալվում որպես  նույն համակարգի անմիջական «ծնունդ»: Արդյունքում ստեղծվում է մի համակարգ, որտեղ կան ճկուն հակակշիռներ, երբեմն նաև փոխլրացում: Այդ նույն համակարգում բացի Սահմանադրությունում նշված ֆորմալ գործառույթներից  ավելի լայն լիազորություններով են ցանկանում տեսնել Արմեն Սարգսյանին,- նշում է  Վիգեն Հակոբյանը՝ հավելելով․ «Եթե խոսքը գնար ձևական մի պաշտոնի մասին, ինչպես ասում են, անգլիական թագուհու կարգավիճակով, շատ ավելի թույլ թեկնածու կընտրեին, և դա թոշակառու պաշտոն կլիներ: Համակարգում փոխլրացումների և հակակշիռների մեխանիզմը հնարավորինս շատ օգտագործելու նպատակ կա»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի տեսակետով երկրի նախագահի պաշտոնը, թեև նոր Սահմանադրությամբ ավելի շատ ներկայացուցչական բնույթ ունի, սակայն երկրի նախագահը, լինելով պետության գլուխը, կարող է ունենալ շատ լուրջ քաղաքական դերակատարություն հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

«Նախագահը  կարող է մթնոլորտ ստեղծել, ազդել հանրային տրամադրությունների վրա, բարձրաձայնել այն հարցերը, որոնք չեն բարձրաձայնում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Օրինակ՝ կարող է չստորագրել ԱԺ-ի կողմից ընդունած օրենքները։ Սա կլինի քաղաքական քայլ և որպես հետևանք, գործելով Սահմանադրությամբ լիազորված իրավունքներով, նա  տեսականորեն կարող է խնդիրներ ստեղծել, ներկայացնել ընդդիմության տրամադրությունները և ուժեղացնել ընդդիմության դիրքերը։ Օրինակ՝ կարող է չստորագրել ԱԺ-ի կողմից ընդունած օրենքները»,- նշում Էդգար Վարդանյանը:

Միևնույն ժամանակ Էդգար Վարդանյանի կարծիքով, քանի որ գործող ռեժիմը ոչ ժողովրդավարական է, ուստի Սահմանդրությունը կարող է չգործել, ու նախագահին վերապահված լիազորություններն ու իրավունքները պարզապես չեն աշխատի․

«Հայաստանում բոլոր քաղաքական նշանակումներն ու վերադասավորությունները ստվերային բնույթ ունեն և հասկանալի է, որ ինչ-որ բանի, պայմանավորվածության դիմաց են ինչ-որ մեկին պաշտոնի նշանակում։ Եվ եթե այդ պայմանավորվածությունները խախտվում են, ուրեմն ստվերային դաշտում նորից հարաբարերություններ պետք է պարզել։ Արմեն Սարգսյանը կաշկանդված է լինելու այդ ամենով, բայց դա չի նշանակում, որ ճգնաժամային իրավիճակներում նա չի կարող ինքնուրույն դերակատարություն ստանձնել»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ