« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք» թեմայով:

Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մեկ օր անց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:  Արմեն Սարգսյանը խոստացել է քաղաքական ու հասարակական շրջանակների հետ նախատեսվող հանդիպումներից հետո վերջնական պատասխան տալ իր թեկնածության առաջադրման հետ կապված: 

Ինչպես հայտնի է, խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2018 թ. մարտի 2-ին:

Քննարկման բանախոսներն են՝

Էդգար Վարդանյան, քաղաքագետ

Վիգեն Հակոբյան, քաղտեխնոլոգ

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ