Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
Հունվարի 17, 12:00

Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:  Նախարարը կոչ է արել հանգանակություն կատարել վիրավորված զինծառայողին արտասահմանում վիրահատելու համար։ Պահանջվող գումարը կազմում է 46 000 ԱՄՆ դոլար։

Նախարարի այս կոչը սոցցանցերում միանշանակ չի ընդունվել. ոմանք պաշտպանել ու միացել են Վիգեն Սարգսյանի կոչին, իսկ մի մասն էլ կոշտ քննադատության են ենթարկել նրա այդ առաջարկությունը։

Բանախոսներն էին՝

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Արթուր Եղիազարյան, ռազմական փորձագետ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան:

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ