«Համայնքապետերին ներելը ՏԻՄ համակարգի առողջացում, թե՞ կոռուպցիայի խրախուսում․ արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին»
19.12.2017
11:00
2017թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ մասնավորապես հայտարարել էր.

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ»։

Սույն հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց, և բազմաթիվ քննադատություններ հնչեցին առ այն, որ այս կերպ ՏԻՄ համակարգում ամենաբարձր մակարդակով խրախուսվել է կոռուպցիան։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը որոշ համայնքապետերի պատասխանատվության ենթարկելու վիճակագրություն  ներկայացրեց՝ ըստ որի «2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ»։

«Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:  15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- մասնավորապես ասված էր  Գոռ Աբրահամյանի տարածած հայտարարության մեջ։ 

Դեկտեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած  «Համայնքապետերին ներելը ՏԻՄ համակարգի առողջացում, թե՞ կոռուպցիայի խրախուսումարձագանք Սերժ Սարգսյանի ելույթին» խորագրով քննարկման ընթացքում  Նոր Կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը, ով ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նշում է, որ իրենց համայնքի օրինակով իրենք դեռևս չեն զգացել Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետևանքները.

«Ես, իհարկե, ողջունել եմ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը այլեւս համայնքապետերին չներել ու նման վարվելակերպ թույլ չտալ, բայց կարելի է օգնել, օրինակ, մեզ և հետևողական լինել իրենց խոսքերում։ Այս պահին դատախազությունում, դատարանում կան քրեական գործեր մեր համայնքի նախկին ղեկավարի ու համայնքի մանկապարտեզի տնօրենի նկատմամբ, վերջինիս դեպքում վիճարկվում է յուրացում, պաշտոնեական կեղծիք հոդվածները, թող այս գործերը պատշաճ քննվեն, այդ ժամանակ կարելի է ասել, որ նախագահի խոսքը տեղ է հասել» ։

Փաստաբան, Նոր Կյանքի շահերը ներկայացնող Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ խնդիրները ոչ թե անձնական են ու մի անձով են պայմանավորված, այլ համակարգային են.

«Օրինակ, Նոր Կյանքի մանկապարտեզի դեպքի առիթով հարուցված է քրեական գործ ու քննարկվում է մանկապարտեզում թույլ տրված յուրացումների խնդիրներ։ Դա ամենևին չի նշանակում, որ նշված յուրացումների համար պատասխանատու է մանկապարտեզի տնօրենը։ Կարող է պարզվել, որ մանկապարտեզի տնօրենը՝ որպես պաշտոնատար անձ, առնվազն որոշակի պատասխանատվություն ունենալու է, բայց միաժամանակ նույն համայնքի ղեկավարը կարող է պատասխանատու լինի նշված հանցագործության դեպքի կապակցությամբ»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նախ նշում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններին դժվար է լուրջ վերաբերվել, քանի որ բազմիցս ապացուցվել է նրա խոսքի ու գործի խզումը։ Սակայն, նրա կարծիքով, ամեն անգամ պետք է ֆիքսել, թե ինչ է ասել ու առաջ անցնել.

«Հարուցված քրեական գործերն ավելի շատ խորհրդային ոճի գործեր  են։ Քրեական գործերի մասին սկսում են խոսել և պատժում են այն դեպքում, երբ որ կա կոնկրետ հրահանգ։ Մինչդեռ այդ մարմինները իրենց աշխատանքները պետք է առանց հրահանգի էլ կատարեն։Մի քանի հոգու ընտրելով ու պատժելով՝ արդարության կամ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր չեն լուծում»,-ասում է բանախոսը՝ ընդգծելով. «Միաժամանակ քրեական գործերի մասին հայտարարելը ամենևին չի նշանակում, որ վերջնական արդյունք է տալու։  Նախկին փորձը կա, երբ, օրինակ, կոռուպցիոն սկանդալի համար հրաժարական տվեց Միհրան Պողոսյանը, ով, սակայն որոշ ժամանակ անց պատգամավոր ընտրվեց իշխող քաղաքական ուժի ցուցակով։ Այս դեպքում էլ կարող է քրեական գործ հարուցվել համայանքապետերի դեմ, սակայն որոշ ժամանակ անց նրանք կարող են հայտնվել ավելի բարձր պաշտոնում»։ 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ
22.01.2018
11:00
Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում ««Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ» թեմայով:
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ