«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը` 10:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):
«Մեդիա կենտրոնը» կապահովվի միջոցառման առցանց ուղիղ հեռարձակումը:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը կապահովվի անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն:
Նախնական օրակարգը ստորև.
09:45 – 10:00 Մասնակիցների գրանցում, սուրճի հյուրասիրություն
Վարող
Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Գործադիր տնօրեն
Բանախոսներ
10:00 – 10:15
Պյոտր Սվիտալսկի, Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
10:15 – 10:30 Ռիչարդ Մ. Միլս Կրտսեր, Հայաստանում ԱՄՆարտակարգ և լիազոր դեսպան
10:30 – 10:40 Կարեն Նազարյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ (ենթակա է հաստատման)
10:40 – 10:50 Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե,Նախագահ
«Քաղաքականություն» հասկացության ընկալումների և մեկնաբանությունների ազդեցությունը
քաղաքացիական հասարակություն և իշխանություն երկխոսության բովանդակության վրա
10:50 – 11:00
Գայանե Աբրահամյան, «Հոդված 3» ակումբ, Հիմնադիր-ղեկավար
Իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ազդեցությունը քաղաքացիական
հասարակության կերպարի վրա
11:00 – 11:10 Վիգեն Քոչարյան, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ
11:10 – 11:20 Արթուր Սաքունց,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Նախագահ
Քաղաքացիական հասարակության դերը մարդու իրավունքների պաշտպանության
քաղաքականության զարգացմանև իրականացմանմեջ
11:20 – 11:30 Դավիթ Խաչատուրյան, ի.գ.թ., փորձագետ
Քաղաքացիական հասարակության դերը արդարադատության և իրավունքի
գերակայության հաստատման գործում Հայաստանում
11:30 – 11:40 Գարեգին Մելքոնյան, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին
տեղակալ (ենթակա է հաստատման)
11:40 – 11:50 Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Խորհրդի նախագահ
Քաղաքացիական հասարակության դերը պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների հաշվետու կառավարումը իրականացնելու մեջ
11:50 – 12:00 Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Ծրագրերի տնօրեն
Քաղաքացիական հասարակության դերը հանրային կարծիքի ձևավորման գործում
12:00 – 12:10 Ստեփան Գրիգորյան, Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն,
Խորհրդի նախագահ
ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի կարևորությունը լավ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության խթանման գործում
12:10 – 12:20 Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Գործադիր տնօրեն
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որպես նոր հարթակ և երաշխիք՝ իշխանություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական համագործակցության համար
12:20 – 13:00 Քննարկում, հարց ու պատասխան
13:00 – 13:10 Ամփոփում
13:10 – 14:00 Հյուրասիրություն