«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:

Նման կարծիք «Մեդիա կենտրոնում» JAMnews-ի հետ համատեղ կազմակերպած «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը: 

Պաշտոնապես ռուսաստանյան գազային հսկան՝ «Գազպրոմը» ՀՀ-ին գազ է վաճառում «շատ ցածր սակագնով»՝ 150 դոլար 1000 խորհանարդ մետրի դիմաց: Վերջերս էլ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը Երեւանում հայտարարեց, որ 2018 թ-ին էլ Հայաստանի համար «հատուկ գինը» կպահպանվի: Իրականությունը, սակայն այլ է: Թեպետ պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության հետ, սակայն այդ սակագնով «Գազպրոմը» Հայաստանի սահմանին վաճառում է «կապույտ վառելիքը» իր «դստերը»՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այս ընկերությունն էլ գրեթե 100 տոկոսանոց մարժա է ավելացնում սակագանի վրա ու գազը երկու անգամ թանկ հասցնում ՀՀ քաղաքացիներին:

Վրաստանում, օրինակ, որ գրեթե ամբողջությամբ գազը ներկրում է Ադրբեջանից, սակայն սպառողն այն ստանում է շուրջ 1000 խորհանարդ մետրի դիմաց 235 դոլարով: Վրաստանը երկու առավելություն ունի: Այն ի տարբերություն Հայաստանի չի վճարում տրանզիտի համար, քանի որ Ադրբեջանը սահմանակից պետություն է: Երկորդ, չնայած գազի մատակարարման հարցում վերջինիս «Ռուսաստանն» էլ Ադրբեջանն է (միակ գազի մատակարարը), սակայն ներքին շուկայում ստեղծած է մրցակցություն:

Գազի մատակարարմամբ զբաղվում են երեք ընկերություններ, իսկ սակագները տատանվում են 190-240 դոլարի միջակայքում:  Նույն Թբիլիսիում գազի սակագինը 1000 խորհանարդ մետրի դիմաց կազմում է 190 դոլար:

Վրաստանում մեկ այլ խնդիր կա. գազալցակայանններում գազն ավելի թանկ է, քան ՀՀ-ում: Քիչ չեն դեպքերը, որ Երեւան-Ջավախք կամ Երեւան-Թբիլիսի երթուղայինների կամ տաքսիների վարորդները «գազ լցնում» են Հայաստանի տարածքում:

Առավել հետաքրքիր է Ուկրաինայի դեպքը: Վերջինս փաստացի պատերազմի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ եւ 2015 թ-ի վերջին դադարեցրել է ռուսական գազի ներկրումը: Այդ երկիրը նույն ռուսական գազը ստանում է ռեւերսով՝ Եվրոպայից: Այսինքն՝ նույն գազն Ուկրաինայի տարածքով գնում է Եվրոպա ու հետ գալիս նորից Ուկրաինա: Անգամ այս դեպքում այդ երկրում գազի սակագինն ավելի ցածր (260 դոլար՝ 1000 խորհանարդի դիմաց) է, քան ՀՀ-ում:   

«Այս իրավիճակը ՀՀ-ում գործող սակագնի գոյացման անթափանց համակարգի հետեւանք է, որն ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության մրցունակության վրա: Ուղղակի պետք է փոխել այս համակարգը, բացել այն եւ մրցակցություն ստեղծել», - ասաց Մարջանյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է փոքրացնի իր կախվածությունը գազային էներգիայից եւ զարգացնի այլ աղբյուրներ՝ ատոմակայան եւ նոր հիդրոկասկադներ:

«Հայաստանը թեպետ չունի այնքան հարուստ հիդրոռեսուրսներ, որքան Վրաստանը, սակայն Հայաստանում առկա է եզակի մի համակարգ՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը։ Այս համալիր կառույցը բացառիկ է ողջ տարածաշրջանի մասշտաբով։ Ռեսուրսների առումով չյուրացված մնացել է միայն Դեբեդի և Արաքսի հիդրոպոտենցիալը։ Սակայն շատ ուրախալի է, որ ամերիկացի գործընկերների հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում Դեբեդի հիդրոպոտենցիալի յուրացման և Շնող ՀԷԿ-ի կառուցման ուղղությամբ»,- ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը։

Մյուս կողմից նրա խոսքով անթույլատրելի է Արաքս գետի վրա Իրանի հետ համատեղ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ձգձգումը։ Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա այս ոլորտում, նրա խոսքով, պոտենցիալ կա, սակայն  յուրացումը մոտենում է իր հնարավորությունների առաստաղին։

ՋԷԿ-երի հացում, նրա խոսքով, խնդիրը կապված է գազի ներկրման, այսինքն՝ աշխարհաքաղաքականության հետ: «Մենք չգիտենք ինչ կլինի վաղը գազի սակագնի հետ, ինչպես այն կմատակարարվի եւ այլն: Ուստի պետք է հասկանալ, որ ատոմային եւ հիդրոբաղադրիչը բարձրացնում է յուրաքանչյուր երկրի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը», - ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով Հայաստանն անպայման պետք է Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացվող էներգաբլոկի աշխատանքի ժամկետից ավարտից հետո (մինչեւ 2026 թ.-ը) փոխարինի նորով:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ գազի բարձր սակագները ՀՀ-ում պայմանավորված են նաեւ էներգետիկ համակարգի կառուցվածքով:  «Մեր ամբողջ ենթակառուցվածքները, խորհրդային տարիների ընթացքում կառուցվել են այն տրամաբանությամբ, որ մենք մեծ երկրի մի մաս ենք, որն օգտվում էր բոլոր այդ ենթակառուցվածքներից, էներգետիկան էլ համարվում էր միասնական ցանցի մաս: Մենք չունեինք Էներգետիկայի նախարարություն, ունեինք «Հայէներգո», որը կրկնակի ենթակայություն ուներ՝ ենթարկվում էր և ՀՀ կառավարությանը, և Խորհրդային Միության Էներգետիկայի նախարարությանը», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս համակարգի պայմաններում ՀՀ-ում սխալ արվեց, որ գազիֆիկացվեց ողջ երկիրը:

«Ամբողջ աշխարհում չկա մի տեղ, որ 98 տոկոսով գազիֆիկացված է: Հիմա մենք խողովակները հասցրել ենք տեղ, բայց գազ չի մատակարարվում: Երևի աշխարհում որևէ տեղ չկա այդպիսի բան, որ գյուղով գազի խողովակներ են անցնում, բայց կողքին աթարի բլուրներ են, որովհետև մարդիկ չեն կարողանում օգտվել գազից», - նշեց տնտեսագետը` հիշեցնելով, որ այն տարիներին, երբ «Նաիրիտն» աշխատում էր, որևէ մեկին չէր հետաքրքրում, թե ժողովուրդն ինչքան ջուր է սպառում: «Ամբողջ «Նաիրիտ»  գործարանի սպառած ջրի պաշարը բավարար էր, որ իր ծախսերը հաներ: Նույնը վերաբերում է նաև գազին», - ընդգծեց նա:

«Հիմա մենք ունենք այդ համակարգը, այդ համակարգից չենք ազատվել, ամբողջ էներգետիկ համակարգն այդ տրամաբանությամբ է կառուցվել: Երբ խոսում ենք սակագնի մասին, ասում են՝ հաստատուն ծախսեր են: Մենք պետք է գնանք շատ սկզբունքային, լուրջ բարեփոխումների՝ հասկանալով, որ մենք այլ երկիր ենք, առանձին երկիր ենք, Խորհրդային Միությունը չկա, և մենք պետք է մեր ամբողջ ենթակառուցվածքները, նույն էներգետիկան այդ տրամաբանությամբ կառուցել:

Այս համակարգում գազի սպառման հիմնական բեռն ընկած է բնակչության վրա՝ շուրջ 40 տոկոս, ավելի քան 30 տոկոս գազալցակայաններով է սպառվում: Սա էլի հասարակ բնակչությունն է սպառում: Ստացվում է շուրջ 75 տոկոս, ինչն աննորմալ է: Այդ իսկ պատճառով նաեւ ՀՀ-ում կոմունալ ծախսերը կազմում են բնակչության միջինացված ծախսերի 14 տոկոսը, իսկ առողջապայությանը կամ կրթության ծախսերը՝ շուրջ 5-ական տոկոս: Շուրջ տաս տարի առաջ կոմունալ ծախսերի ծավալը կազմում էր 5-7 տոկոս: Այսինքն՝ երկու անգամ աճել է, բայց կրճատվվել են առողջապահական եւ կրթական ծախսերը», - եզրափակեց Վահագն Խաչատարյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ