«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
Դեկտեմբերի 1, 12:00

Ազգ-բանակ» հայեցակարգը կամ ծրագիրը դեռեւս բյուրեղացման կարիք ունի, այն միասնական փաստաթղթի տեսքով ներկայացված չէ, իսկ այդ տրամաբանության ներքո իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու զինված ուժերում կատարվող ռեֆորմները հաճախ ներկայացվում են վիճելի ձեւով ու ստեղծում ընդհանուր բացասական ֆոն: 

Այս մասին «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով հարցազրույց-ասուլիսի ժամանակ հայտարարեց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:

Ասուլիսի սկզբում նա հայտարարեց, որ «Ազգ-բանակ» եզրը ՊՆ-ի մտահղացումն չէ: «Ազգ-բանակ եզրի մասին առաջինը խոսել է Ժիրայր Սեֆիլյանը», - հիշեցրեց ՊՆ-ի հետ զինված ուժերում ռեֆորմների հարցում համագործակող «ԱրԱր» հիմնադրամի նախագահը: Նա ընդունեց, որ դժվար է խոսել այդ հայեցակարգի մասին, քանի դեռ այն որպես միասնական փաստաթուղթ դեռեւս ներկայացված չէ քննարկման: «Այս կոնցեպցիան իսկապես բյուրեղացման կարիք ունի», - ասաց նա:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ