«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ. լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները»
30.11.2017
12:00
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։

Նոր օրենքի հետ կապված լրագրողական կազմակերպությունները մտահոգություններ են հնչեցնում առ այն, որ այն մշակվել ու խորհրդարան է ներկայացվել առանց քաղհասարակության մասնակցության և այդ օրենքում արտահայտված չեն իրենց կողմից տարիներ շարունակ հնչեցվող մտահոգությունները։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեղադրել էր լրագրողական կազմակերպություններին ծուլության և անգործության մեջ՝ նշելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը դրված է եղել «e-draft»-ում, սակայն քաղհասարակության կողմից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։

Նոյեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»   նոր օրենքի նախագիծ. լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում բանախոս, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նախ անդրադառնալով Դավիթ Հարությունյանիհնչեցրած մեղադրանքներին, խորհուրդ տվեց ընտրական փուլում 2 շաբաթով օրենքի նախագծի տեղադրումը «E-draft.am» կայքում հանրային քննարկում չհամարել ու այն չդարձնել «Նազարի դրոշը»․

«Բացեցինք ու տեսանք, որ մարտի 23-ից ապրիլի 7-ն է դրված եղել: Դա խորհրդարանական և ավագանու ընտրությունների ժամանակահատվածն էր, երբ ողջ լրագրողական հանրությունը զբաղված էր դրանով, և իսկապես մենք դա չենք նկատել: Բայց ժողովրդավարական սկզբունքների համաձայն հասարակական կազմակերպությունները պետք է գործընթացում ներգրավված լինեն ոչ թե այն ժամանակ, երբ օրինագիծն արդեն պատրաստ է, այլ իրավիճակի վերլուծության, խնդիրների իդենտիֆիկացման, հայեցակարգ մշակելու փուլերում»,- նշեց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ լրագրողական կազմակերպությունները 7 տարի է՝ խոսում են նոր օրենք ընդունելու անհրաժեշտության մասին և կոնցեպտուալ առաջարկներ ու իրենց կողմից մշակված օրենքի նախագիծ են ներկայացրել իշխանություններին,  որոնք, սակայն, հաշվի չեն առնվել։
Միաժամանակ Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենք կրկին պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ ու ներկայացնել իրենց առաջարկները։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նաև ներկայացրեց, թե իրենք ինչպիսի առաջարկություններ ունեն և համոզված են, որ դրանք ընդունելու դեպքում հեռուստատեսության ոլորտում կարելի է դրական փոփոխությունների հասնել։ Նա սկզբունքային է համարում մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման կարգի դյուրացումը, քանի որ ներկայում գործող կարգով տուրք է տրվում խոշոր բիզնեսին․

«Պետք է հնարավորություն տրվի փոքր՝ մեկ կամ մի քանի մարզի սահմաններով մուլտիպլեքս ստեղծելու: Նոր օրենքն ասում է, որ մասնավոր մուլտիպլեքսը պիտի ընդգրկի ամբողջ ՀՀ տարածքը, սեփականաշնորհված լինի, իսկ դա մի մեծ օլիգարխի խաղ կարող է լինել: Մինչդեռ Վրաստանը դեռ թվայնացման գործընթացում ստեղծեց երեք մասնավոր մուլտիպլեքս, մարզային հեռուստաընկերությունները փոքր մուլտիպլեքսներ ստեղծեցին ու շարունակեցին իրենց գործունեությունը: Իսկ մեզանում թվայնացման գործընթացից հետո տասից ավելի մարզերում գործող տեղական փոքր հեռուստաընկերություններ հայտնվել են փակման եզրին»: 
Վերջինս նաև նշում է, որ պետք է դյուրացնել հեռարձակող ընկերությունների գրանցման ու լիցենզավորման կարգը, քանի որ թվային հեռարձակման ընձեռնած  հնարավորություններն էականորեն տարբերվում են անալոգային հեռարձակման ընձեռած հնարավորություններից, ուստի ներկայում խսիտ չափորոշիչների սահմանումն արդեն ժամանակավրեպ է։

երենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ