«ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթների իրականացման խնդիրներն ու հնարավոր արդյունքները»
28.11.2017
12:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։ Ստորագրումից հետո Հայաստանում տարբեր կարծիքներ հնչեցին համաձայնագրի դրույթների կյանքի կոչման ու այդ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին։

Փորձագիտական շրջանակներից ու քաղհասարակության ներկայացուցիչներից կարծիքներ են հնչում, որ այս փաստաթուղթը ոչ թե վերջնական արդյունք է, այլ նոր գործընթացի սկիզբ։ Գործընթաց, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին տարբեր ոլորտներում իրականացնել արմատական բարեփոխումներ։

Նոյեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում»  «ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթների իրականացման խնդիրներն ու հնարավոր արդյունքները» թեմայի քննարկման ընթացքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը փաստաթղթի ստորագրման փաստն ինքնին դրական գնահատեց, սակայն նշեց, որ եթե հետևողական չլինենք համաձայնագրի դրույթների իրականացմանը, ապա հազիվ թե դա արդյունավետ փաստաթուղթ լինի

«Համաձայնագրի վավերացումից հետո պետք է կյանքի կոչենք։ Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, բայց այս ճանապարհով պետք է գնանք, այլ ոչ թե նստենք սպասենք, թե ինչ են անելու իշխանությունները։ Հասարակությունը լիարժեք անդամ է այդ պայմանագրի։ Քաղհասարակությունը առանձին դեպքերում կարող է ազդել նաև որոշումների վրա»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը նշեց, որ Բրյուսելում համաձայնագրի ստորագրումից հայաստանյան արձագանքները տեղավորվում են հիացականից մինչև պրագմատիկ օպտիմիզմի տիրույթում։

«Մի մասը ստորագրման փաստն են հերոսացնում։ Կարծես թե ինքնին ստորագրումն արդեն մեծ հաջողություն է, որը ներկայացվում է Սերժ Սարգսյանի անձնական հաջողություն։ Մյուս մասը հոռետեսներն են, ովքեր ասում են, թե ոչինչ չի տալու։ Եվ մեր խումբը մեր համախոհներով պրագմատիկ-օպտիմիստական ենք տրամադրված։ Այսինքն՝ կա փաստ, բայց դեռ ամեն ինչ չէ»,- ասաց բանախոսը և հավելեց, որ մի բան է հանձնառություն վերցնելը, մեկ այլ բան է դրա իրականացումը, քանի որ բազմաթիվ օրինակներ կան առ այն, որ հատկապես զգայուն թեմաներով փոփոխությունները կարող են տարիներ տևել իշխանությունների դիմադրության պատճառով

«Համաձայնագրով ստանձնած պայմանավորվածությունները ոչ թե Սերժ Սարգսյանին են վերաբերվում, այլ Հայաստանի բարեփոխմանը»։

Սաքունցի կարծիքով՝ համաձայնագրի իրականացման համար գործուն լծակ կարող է հանդիսանալ բարեփոխումների ֆինանսավորումը

«Սերժ Սարգսյանը այս համաձայնագիրը ստորագրել է, որովհետև ՀՀԿ-ն՝ որպես իշխող կուսակցություն, ֆինանսներ չունի, և մենք պետք է հետևենք, որ նրանք ֆինանսներ ստանան միայն պարտավորությունները կատարելու դեպքում»։

Հայաստանում եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը կարծում է, որ համաձայնագրի որոշակի դրույթների իրականացումը կարող է վտանգավոր լինել գործող իշխանությունների համար

«Մենք ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական ընտրություններին մասսայաբար գումարներ բաժանվեցին, կլիենտիզմի երևույթը հասավ գագաթնակետին։ Իսկ այս պայմանագրի կետերից մեկը կոռուպցիայի, այդ թվում նաև քաղաքացիական կոռուպցիայի դեմ պայքարն է, հետևաբար մեր իշխանությունները պայմանագրի խորությունն ու բովանդակությունը կիրականացնեն այնքան, որքան դա չի խանգարի իրենց իշխանությանը»։

Ստեփան Գրիգորյանը, խոսելով «և՛-և՛»-ի քաղաքականության և Եվրամիություն- Եվրասիական տնտեսական միության տարբերությունների մասին, նշեց՝ Եվրամիության դեպքում քաղհասարակության համար աշխատանքային ֆրոնտ կա, ինչը չկա ԵԱՏՄ-ի դեպքում

«Եվրամիության մոտ տրադիցիա կա քաղհասարակությանը լսելու, որը կամաց-կամաց տարածվում է մեր մոտ։ Եվրասիական միության դեպքում չկա լսելու կուլտուրա և այն քաղհասարակության համար կողմ չի հանդիսանում։ Մեր կառավարությունը՝ լավ-վատ, մենք ինչ-որ ասում ենք, լսում է կամ չի լսում, իսկ երբ փորձում ենք խոսել ԵԱՏՄ-ի մետ մեզ ասում են «Դուք ո՞վ եք։ Մեզ համար Հայաստանում կա նախագահ ու «Գազպրոմ», ու վե՛րջ»։

Քաղաքագետը նաև նշեց, որ ի տարբերություն Եվրամիության, որն աջակցում է Հայաստանում մոնոպոլիաների վերացմանը, Եվրասիական տնտեսական միությունը, ընդհակառակը, նպաստում է մոնոպոլիաների կայացմանը

«ԵԱՏՄ-ում որոշում ընդունվեց, որ փակվի Հայաստանի սահմանն Իրանի նավթամթերքների համար և այժմ գրեթե ներկրում չկա։ Ինչի՞ համար արեցին, որպեսզի «Ռոսնեվտ» ընկերությունը մոնոպոլ իրավունքով Հայաստան նավթամթերք ներկրի»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ փոստին:

 
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ