ԵՄ դեսպան. «Համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի իրականություն դարձնել ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագիրը»
Նոյեմբերի 27, 14:30

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: 

Այս առնչությայմբ նոյեմբերի 27-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան,  ՆԳՊյոտր Անտոնի Սվիտալսկիի մամլո ասուլիսը:

Ասուլիսի սկզբում Եվրամիության դեսպանն ասաց, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի իրականություն դարձնել համաձայնագրի դրույթները: Նա ընդգծեց, որ Եվրամիությունն ընդհանրապես խրախուսում ու աջակցում է, բայց երբեք որևէ բան չի պարտադրում:

«Մեր համագործակցության այս նոր փուլում կարող ենք ասել, որ պատրաստ ենք անել ավելին: Կարծում եմ՝ երկու կողմերը ստորագրել են այս համաձայնագիրը դրական տրամադրվածությամբ, որպեսզի այն իրականություն դարձնենք: Խոսել պատժամիջոցների, ձախողումների մասին ես տեղին չեն համարում, քանի որ բավականաչափ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր համագործակցությանը: Ես մշտապես լավատես եմ: Սա համատեղ ջանքեր է պահանջում, ես վստահ եմ, որ մենք կհաջողենք»,-ասաց ԵՄ դեսպանը:

Անդրադառնալով Եվրամիությունից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցությանը՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ մինչև 2020 թվականը Եվրամիության միասնական աջակցության շրջանակում Հայաստանին կտարամդրվի 170 միլիոն եվրո:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ