Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Հայաստանը վաղ թե ուշ կստորագրի Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը, եթե անգամ ստորագրումը տեղի չունենա Բրյուսելում նոյեմբերի 24-ին նախատեսված Արեւելյան գործընեկրության գագաթնաժողովի ժամանակ:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 22-ին տեղի ունեցած «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Ստորագրման համար, ինչպես նշում են փորձագետները, խնդիր կարող են ստեղծել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումները:

Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Խնդրի առկայության մասին վերջերս խոսեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը մշտապես նույնն է եղել` ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Խոսքը գագաթնաժողովի վերջնական հռչակագրի մասին է, որը չունի իրավական ուժ, սակայն ունի մեծ քաղաքական նշանակություն:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հռչակագրի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի ՀՀ-ին ու ԵՄ-ին ստորագրել նոր համաձայնագիրը: «Հռչակագիրը կարելի է վերապահումով ստորագրել, կամ հատուկ կարծիք հայտնել, եւ ԵՄ-ի համաձայնագրից չհարաժարվել: Պետք է հասկանալ, որ հռչակագիրն իրավական ուժ չունի եւ այն կարող է երկու տարի հետո փոխվել, իսկ ԵՄ-ի հետ համաձայնագիրն այլ քաշային կատեգորիայի ու մշտական փաստաթուղթ է»,- նշեց Գրիգորյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ՀՀ-ում և երկրից դուրս չեն ուզում այդ համաձայնագրի ստորագրումը և տարբեր ձևերով ցանկանում են խոչընդոտել գործընթացին: Սակայն նա շեշտեց, որ համաձայնագիրն անպայման կստորագրվի:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, պատահական չէ, որ հայկական կողմը կարեւորում է Արեւելյան գործընկերության հռչակագրում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դրույթները, քանի որ դրանք Բաքվում կարող են ընկալվել որպես «պատերազմի տեղեկանք»:

Արձագանքելով ադրբեջանական կողմի հավակնություններին և այն փաստին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում դեռ  ղարաբաղյան հակամտության հետ կապված ձևակերպումների մասին հստակեցումներ չկան՝ Սաֆարյանն ասաց, որ տարաձայնություններն այս հարցում պահպանվում են: «ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտության կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ: Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը», - նշեց նա:

Դատելով համաձայնագրի քաղաքական նշանակությունից՝ Սաֆարյանի խոսքով, Ադրբեջանը ԵՄ-ից պատերազմի տեղեկանք է ցանկանում կորզել: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանին ավելի շատ պատերազմի համար տեղեկանք է պետք: Հարց է՝ արդյոք Եվրոպան այդ տեղեկանքը կտա՞ Ադրբեջանին՝ անձամբ Ալիևին», - ասաց փորձագետը:

Քննարկմանը Թբիլիսիից տեսազանգի միջոցով միացած քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձե համոզմունք հայտնեց, որ Հայաստանը Բրյուսելում կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը եւ արտաքին գործոններն այս անգամ խոչընդոտող դերակատարություն չեն ունենա, ի տարբերություն 2013 թ-ի: Այդ ժամանակ, Հայաստանի նախագահը շատերի համար անակնկալ ձեւով Մոսկվայում հայտարարեց, որ ՀՀ-ն հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագրից         ՝ նախապատվությունը տալով ԵԱՏՄ-ին:

Որոշ դիտորդներ կարծում են, որ կտրուկ շրջադարձը դեպի ԵԱՏՄ պարտադրված էր Մոսկվայի ճնշման պատճառով: Եվրոպայում դա հիասթափություն առաջացրեց, սակայն ԵՄ գործակցությունը Հայաստանի հետ չկասեցվեց, շարունակվեց:

«2013-ին խնդիրը քաղաքական էր, կապված էր Ուկրաինայի հետ եւ այդ պատճառով էլ Մոսկվան թույլ չտեց Հայաստանին ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիր: Պարզ է, որ դա ՌԴ-ին ձեռնտու չէր: Այսօր իրավիճակն այլ է. Եվրոպան պատրաստ է համագործակցել այն երկրների հետ, որոնք մտնում են ՌԴ-ի աշխարհաքաղաքական դաշտում են գործում», - ընդգծեց Վասաձեն՝ հավելելով, որ ՀՀժԵՄ համաձայնագրից, ինչպես եւ ԵՄ-Վրաստան Ասոցացման պայմանագրից արագ արդյունքներ պետք չէ սպասել: «Սա տեւական գործընթաց է, ժամանակ է պահանջում», - նշեց նա:

Նա ընդունեց, որ Վրաստանում այժմ այնպիսի վիճակ է, որ 2016 թ-ի արդյունքով կրճատվել է դեպի ԵՄ արտահանումը, հակառակը՝ ավելացել է ԵՄ-ի Վաստանը ներկրումը: Թվերը բավականին խոսուն են՝ ներկումն ավելացել է շուրջ 20 տոկոսով, արտահանումը կրճատել 12 տոկոսով:

Քննարկմանը Քիշնևից՝ տեսազանգի միջոցով քաղաքական վերլուծաբան Դան Մարին նշեց այն պատճառները, որոնք դերակատարություն են ունեցել Մոլդովայում՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո հասարակական տրամադրությունների անկման համար: Այս խնդիրը հանգեցրեց նախագահական ընտրություններին ռուսաստանամետ Իգոր Դոդոնի հաղթանակին:

«Պատճառը կոռուպցիոն սկանդալներն էին և այն: Հայտնի դարձան, որ բանկային համակարգից գողացվել է շուրջ մեկ մլրդ դոլար: Իսկ միլիարդները ոչ թե այդ գումարները գողացած պաշտոնյաները պետք է վճարեին, այլ քաղաքացիները: Եվ այդ գործոնը վատ առումով տարածվեց ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա», - ասաց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ Մոլդովային «եվրասիական ապագա» չի սպասվում:

«ԵԱՏՄ-ն հետաքրքիր չէ մեզ համար: Բացի այդ դա այնքան էլ գործուն տնտեսական համայնք չէ», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ