«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը,  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` Աշխատանքի, հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ Հովսեփ Հովհաննիսյանը և ԳԱԱ Օրգանական և դեղագործական  քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստեփան Գրիգորյանը:

«Հայ կանայք հանուն առողջության ու հանուն շրջակա միջավայրի» ՀԿ-ն հետաքրքրվում է շրջակա միջավայրի անվտանգության և մարդու առողջության հետ կապված հարցերով, ինչպես նաև զբաղվում ծանր մետաղների, թունաքիմիկատների հետազոտություններով:

«2012 թ. մենք հետազոտեցինք ծանր մետաղները և գտանք 4 տեսակի ծանր մետաղներ Հայաստան ներկրվող խաղալիքներում: Իսկ այս տարի հետաքրքրվեցինք պլաստիկ նյութերի մեջ ֆտալատների (քիմիական նյութեր) առկայությամբ, կա՞ն դրանք արդյոք ներկրված խաղալիքներում, թե՞ ոչ: Հետազոտությանը մասնակցել են 5 երկրներ,  հետազոտվել են 16 խաղալիքներ , որոնցից 9-ը չինական արտադրության են, երեքը՝ ռուսական, մեկական ՝ վիետնամական և բելառուսական, իսկ երկուսը` անհայտ ծագման: Ֆտալատները օգտագործվում են հիմնականում պոլիվինիլ քլորիդի հետ, նրանց տալիս են ճկունություն, էլաստիկություն, ավելի փափուկ են, սակայն ֆտալատները, ունեն վնասակար ազդեցություն օրգան համակարգերի վրա»,-ասում է Քնարիկ Գրիգորյանը:

Նա նշում է, որ ֆտալատները կարող են ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ազդել գլխուղեղի վրա, կարող են ազդել նաև սեռական զարգացման վրա:

«Մանավանդ կրծագեղձի, արգանդի, ձվարանների քաղցկեղ, բերում է անպտղության, առաջացնում է շաքարային դիաբետ հիվանդությունը: Բոլոր հետազոտված խաղալիքների մեջ հայտնաբերվել են ֆտալատներ: Եթե համեմատենք մյուս երկրների ստանդարտների հետ, որը ֆտալատները թույլ է տալիս 0.1 տոկոսը ամբողջ զանգվածի, ապա մեզ մոտ 19 տոկոս է կազմում, այսինքն 190 անգամ գերազանցում է տվյալ նորմերը»,-ընդգծեց Գրիգորյանը:

Արթուր Մկրտչյանն էլ նշեց, որ խաղալիքների ոլորտը ամենառիսկային ոլորտներից մեկն է, և այդ պատճառով շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շատ լուրջ ուշադրություն է դարձնում այդ ոլորտին:

«2017թ. 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ և՛ արտադրող, և՛ ներմուծող կազմակերպությունների մոտ կատարել ենք տեսչական ստուգումներ: 12 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խախտումներ ինչպես սերտիֆիկատի, այնպես էլ հայերեն մակնշման հետ կապված: 2016 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ամիսների կտրվածքով սերտիֆիկացման քանակով և 2017 թվականի 10 ամիսների ընթացում  24 տոկոսի աճ է գրանցվել սերտիֆիկատ հանելու և մակնիշների հետ կապված: Այժմ ոլորտը կարգավորվում է: Ես կոչ կանեմ սպառողներին ուշադիր լինեն, խաղալիք գնելիս սերտիֆիկատ պահանջեն, կամ ավելի լավ է 10-ի փոխարեն գնել մեկ խաղալիք, որը կարող է ավելի թանկարժեք է, բայց ավելի որակով է»,-ասում է Մկրտչյանը:

Քիմիկոս Ստեփան Գրիգորյանն էլ ընդգծում է, որ ֆտալատները շատ վտանգավոր նյութեր են, դրանք կուտակվում են օրգանիզմի մեջ:

«Ցավոք, հատուկ կլանիչներ դեռ չկան, որ դրանք չեզոքացնեն: Դրա համար գնելուց պետք է ուշադրություն դարձնել հոտին: Շատ հոտավետը նշանակոմ է, որ ֆտալատների քանակը շատ բարձր է մեջը, դա վերաբերում է գնդակներին, փափուկ խաղալիքներին, մեքենաներին և այլն: Շատ վառ գույնով խաղալիքները ևս վտանգավոր են, դրանք կարող են պարունակել հատուկ ներկանյութեր, որոնց մեջ կարող է լինել արճիճ, անագ, որը էլի վտանգավոր է օրգանիզմի համար»,-հավելեց Գրիգորյանը:

Հովսեփ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ այս ռիսկերը կարգավորելու նպատակով  ՀՀ-ում գործում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված սանիտարական կանոններ և նորմեր:

«ֆտալատների արգելման մասին որոշումը շուտով կմտնի ԵԱՏՄ կանոնակարգի մեջ: ԵԱՏՄ երկրներում ֆտալատների օգտագործումը արգելվում է, իսկ մենք՝ բժիշկներս երկու ձեռքով կողմ ենք դրան»,-նշեց Հովհաննիսյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ