Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:

«Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով առաջին տարածաշրջանային դասընթացը կանցկացվի Երևանում 2017թ․ նեյեմբերի 22-25-ը Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի և Հորդանանի թանգարանների համար:

ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ն նպատակ ունի նպաստել թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության զարգացմանը, ապահովել միջազգային ֆորում`փորձի փոխանակման, թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության խթանման, ինչպես նաև ԻԿՕՄ-ի ազգային եւ միջազգային կոմիտեների հետ համագործակցելու:

Մամլո ասուլիսին մասնակցում էին ԻԿՕՄ (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանի նախագահ Անի Ավագյանը, ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի նախագահ Միլեն Կիովատոն,  ԻԿՕՄ-ի Գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթը,  Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը և Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

«Հիմնականում Վրաստանի մեր գործընկերներն են կազմակերպել տարածաշրջանային հանդիպումներ, որին նաև մենք ենք մասնակցել: Այս անգամ մենք մտածեցինք, որ Հայաստանն է գտվում տարածաշրջանի սրտում և մեկ հարևանի պատճառով չպետք է սահմանափակենք մեր հնարավորությունները: Ընդհանուր առմամբ 24 մասնակից է, երեքը Իրանից և երկուական Արցախից ու Վրաստանից»,- նշում է ԻԿՕՄ (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանի նախագահ Անի Ավագյանը:

Տարածաշրջանային այս դասընթացն ուղղված է թանգարանային կրթական ծրագրերին, որտեղ փորձագետներից յուրաքանչյուրը կներկայացնի իր փորձը՝ ինչպես գտնել պոտենցիալ լսարան, ինչպես գնահատել այդ կրթական ծրագրերը և ինչպես ավելի արդյունավետ աշխատել այցելուների հետ:

Տարածաշրջանային դասընթացը վարելու համար հրավիրվել են միազգային կարգի փորձագետներ ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի նախագահ, Սան Պոոլոյի Պինոկոտեկա պատկերասրահի գիտակրթական բաժնի վարիչ  Միլեն Կիովատոյին (Բրազիլիա) և ԻԿՕՄ-ի գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթին (Մեծ Բրիտանիա)։

Ըստ ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի նախագահ Միլեն Կիովատոյի՝ աշխարհում այժմ շատ մեծ ուղղվածության կա դեպի նոր տեխնոլոգիաների զարգացումը և շատ կարևոր է դրանց ինտեգումը:

«Դասընթացի ընթացքում մենք փորձելու ենք նախ հասկանալ ՝ ինչ է թանգարանային կրթությունը և հատկապես՝ ինչպես կարելի է  «համոզել», «վաճառել» մեր կրթական ծրագիրը հասարակությանը»,- հավելեց բանախոսը:

ԻԿՕՄ-ի Գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթը նշեց, որ փորձելու են հասկանալ կրթական ծրագրերի իրական ազդեցությունը անհատի և համայնքի վրա: Այսինքն՝ ինչ կարևոր ազդեցություն է ունենալու առաջարկված «ապրանքը»:

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը անդրադառնալով դասընթացի անցկացման կարևորությանը, նշում է, որ նպատակը մասնագիտական կարողությունների զարգացումն է, ոչ թե առաջարկել որևէ ապրանք կամ ծառայություն, այլ թանգարանների աշխատակիցներին վերապատրաստելու ճանապարհով ստեղծարար մտածողություն առաջացնել, որպեսզի նրանք կարողանան համայնքի, ինտելեկտուալների հետ աշխատել և տրասֆորմացնեն այսօրվա շատ խնդիրներ:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, ներկայացնելով ռուսական արվեստի թանգարանի օրինակը, նշեց, որ կրթական ծրագրերը կարևորագույն տեղ են գրավում, և դրանք ոչ թե մշակութային միջոցառումներ են, այլև  ծառայության տեսակ են, որոնք զարգացել են, ունեն  իրենց  կոնկրետ մեթոդաբանական մշակումները և հասարակությանը որպես ապրանք մատուցվում է:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ