«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով քննարկմանը Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը, խոսելով բարձրագույն կրթական համակարգում գիտելիքի փոխանցման ու աշխատաշուկայի պահանջների մասին, ընդգծեց «հնացած գիտելիքի» գաղափարախոսությունը:

Քննարկման բանախոսների թվում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանը, Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի անդամ Մարիամ Եվդոկիմովան, ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման  բաժնի պետ  Սասուն Մելիքյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալութան ներկայացուցիչ Հասմիկ Թադևոսյանը:

Միշա Թադևոսյանը նշեց, որ երբ բուհական համակարգում դասավանդողները տալիս են այնպիսի գիտելիքներ, որոնք տվյալ ժամանակաշրջանում աշխատաշուկայում պահանջված չեն, մենք կշեռքի երկու նժարներին ունենում ենք երկու տարբեր հարաբերակցություն. մի կողմից դա աշխատաշուկան է, որը ուսանողի համար բուհական տարիներին դեռևս անտեսանելի ինչ-որ մի հարթակ է, մյուս կողմից բուհ և գործատու համագործակցությունն է, որտեղ բուհը և աշխատաշուկան  ներկա պահին դիսկուրսի մեջ չեն:

Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի անդամ Մարիամ Եվդոկիմովան հարցը դիտարկեց երկու տեսանկյունից՝  գործնական և տեսական: Ըստ նրա` ուսանողները  մասամբ բավարարված են տեսական գիտելիքներից՝  անկախ իրենց մասնագիտական ուղղվածությունից,  սակայն   գործնական տեսանկյունից այն կարողությունների և հմտությունների  ամբողջությունը, որը ուսանողը ձեռք է բերում ուսման տարիների ընթացքում, չի բավարարում  ներկայիս աշխատաշուկայի պահանջները:

«Աշխատաշուկայի պահանջները և կրթությունը չեն համապատասխանում, և ոչ բոլոր ուսանողներին է հաջողվում ուսումը ավարտելուց անմիջապես հետո անցնել աշխատաշուկայի այն պրոֆեսիոնալ մակարդակին, որը պահանջվում է ներկայումս»,- ընդգծեց Եվդոկիմովան:

ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Հարությունյանը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, հատկապես, ընդգծեց տեսական և պրակտիկ գիտելիքի միջև ահռելի անդունդի առկայությունը:

«Կրթությունը հիմնվում է ոչ միայն տեսական գիտելիքի վրա, այլ մի քանի բաղադրիչների վրա՝  ռեալ կարողություններ, ռեալ հմտություններ և մարդկային որոշ  որակներ»,- շեշտեց նա:

2011 թ.-ից  սկսած վերանայվում են պրակտիկայի կազմակերպման գործընթացները և պրակտիկայի համար ընտրվում են թիրախային հաստատություններ, որտեղ համապատասխան իրավիճակում ուսանողները կկարողանան ձեռք բերել այն հմտությունները, որոնք նրանց պետք կգան հետագայում:

«Աշխատաշուկան այսօր պահանջում է ոչ թե շատ գիտելիք, այլ այն գիտելիքը, որն անհրաժեշտ է տվյալ ոլորտում մասնագիտանալու համար»,- ասում է Հարությունյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման  բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ խնդրի լուծման  հաջորդ քայլը պրակտիկաների կազմակերպումն է ու դրանց ավելի շատ ժամանակ տրամադրումը:

«Շատ կարևորում  ենք նաև կարիերայի կենտրոնների գործունեությունը բուհերում, որոնք ուղղորդում են դիմորդներին նախ մասնագիտության ընտրության հարցում, իսկ այնուհետև աշխատաշուկայում իրենց ուրույն տեղը գտնելու գործընթացում»,- հավելեց Մելիքյանը:

Բանախոսի խոսքով՝ կրթահամալիրներ են ստեղծվում հենց բուհերին կից, և փորձեր են արվում ապահովելու կրթության շարունակականությունը: Բուհը աշխատում է իր հենակետային դպրոցի աշակերտների հետ՝ կողմնորոշելով նրանց դեպի տվյալ բուհի տարբեր մասնագիտական ուղղությունները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալութան ներկայացուցիչ Հասմիկ Թադևոսյանը, անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման խնդիրներին, նշեց, որ չնայած, որ մասնագիտական կողմնորոշման համակարգը վաղուց գործում է տարբեր կազմակերպություններում, այնուամենայնիվ  շատերը մասնագիտություն ընտրելիս կենտրոնանում են աշխատաշուկայում ավելի «մոդայիկ» և ընդունված մասնագիտությունների վրա, որը պատճառ է հանդիսանում, որ ուսանողը տարիներ և, ինչու ոչ, նաև ֆինանսական և այլ ռեսուրսներ կորցնելով իրեն չի գտնում աշխատաշուկայում: Հետագայում նա վերամասնագիտանում է այլ ոլորտում, որը պահանջում է ոչ թե բարձրագույն կրթություն, այլ նախնական մասնագիտական կրթություն:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանի՝ մասնագիտական կողմնորոշման պահանջը ոչ թե մասնագիտության ընտրությունն  է, այլ նպատակի ճիշտ սահմանումը, կարիերայի ճիշտ պլանավորումը, մասնագիտությունից զբաղմունք անցումը և կարողությունների զագացումը:

Շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ