Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞ր, թե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն»
Նոյեմբերի 13, 11:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը։

Ըստ օմբուդսմենի՝ «Կրթության մասին» օրենքը սահմանում է, որ անվճար դասագիրք են ստանում միայն 1-4 դասարանների աշակերտները, այնինչ Մայր օրենքի 38-րդ հոդվածում սահմանված է, որ «պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է»:

Նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞րթե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում բանախոս Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը ներկայացրեց կոնկրետ թվեր, թե ինչ գումարներ են ծախսվում ծնողների կողմից 5-րդ դասարանից սկսած երեխաներին դասագրքերով ապահովելու համար․

«Օրինակ՝ 5-րդ դասարանում 13 դասագիրք կա, որից 11-ը վճարովի է, 6-րդ դասարանում 17 դասագիրք է, 14-ը՝ վարձավճարով, 7-րդ դասարանում՝ 21, որից 18-ը՝ վարձավճարով և այսպես շարունակ․․․ դասարանների հետ դասագրքերի թիվն աճում է և միջինը մոտ 2 դասագիրք, որից 17-18-ը վճարովի են։ Մոտավոր հաշվարկով մի երեխայի համար տարեկան կազմում է 7-ից 9 հազար դրամ»։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ