Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞ր, թե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն»
13.11.2017
11:00
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը։

Ըստ օմբուդսմենի՝ «Կրթության մասին» օրենքը սահմանում է, որ անվճար դասագիրք են ստանում միայն 1-4 դասարանների աշակերտները, այնինչ Մայր օրենքի 38-րդ հոդվածում սահմանված է, որ «պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է»:

Նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞ր, թե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում բանախոս Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը ներկայացրեց կոնկրետ թվեր, թե ինչ գումարներ են ծախսվում ծնողների կողմից 5-րդ դասարանից սկսած երեխաներին դասագրքերով ապահովելու համար․

«Օրինակ՝ 5-րդ դասարանում 13 դասագիրք կա, որից 11-ը վճարովի է, 6-րդ դասարանում 17 դասագիրք է, 14-ը՝ վարձավճարով, 7-րդ դասարանում՝ 21, որից 18-ը՝ վարձավճարով և այսպես շարունակ․․․ դասարանների հետ դասագրքերի թիվն աճում է և միջինը մոտ 2 դասագիրք, որից 17-18-ը վճարովի են։ Մոտավոր հաշվարկով մի երեխայի համար տարեկան կազմում է 7-ից 9 հազար դրամ»։

Ըստ փորձագետի՝ Հայաստանում դասագրքերի վարձավճարների թիվը տարեկան կազմում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար։

Վերջինս նշում է, որ պետք է ուշադրություն դարձնել նաև դասագրքերի որակի վրա, քանի որ նույնիսկ երկու մրցութային հանձնաժողովների առկայության դեպքում հաճախ դասագրքերը որակ չեն ապահովում․

«Պատճառները տարբեր են, հաճախ դպրոց ուղարկվող դասագրքերի համար ուսուցիչները կարծիք չեն տալիս, որովհետև մոտիվացված չեն, այդ աշխատանքը չի վարձատրվում։ Բացի այդ՝ նախկին փորձը ցույց է տալիս, որ իրենց կարծիքները սովորաբար հեղինակային խմբերի կողմից հաշվի չեն առնվել»։

Բանախոսը նշում է, որ դպրոցներն առարկություններ չեն ներկայացնում դասագրքերի հետ կապված, բայց հետո դժգոհում են դասագրքերի որակից։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Հերմինե Անտոնյանը կարծում է, որ ներկայիս դասագրքերը ո՛չ սովորողին, ո՛չ էլ ուսուցանողին որակական առումով չեն բավարարում, ուստի բոլորովին կարևոր չէ, թե այդ դասագրքերը վճարովի են, թե անվճար։ Նա խորհուրդ է տալիս կենտրոնանալ դասավանդվող նյութերի որակական մատուցման վրա, ինչը որակյալ կրթության հիմքն է․

«Ես կուզենայի, որ օմբուդսմենը Սահմանադրական դատարան դիմեր ոչ թե դասագրքերի անվճար լինելու կամ չլինելու համար։ Մենք ավելի խորքային խնդիրներ ունենք համակարգում։ Արդյո՞ք սովորողին այդ դասագրքերով մոտիվացնում են ինքնուրույն սովորելու կամ ինքնակրթվելու։ Մյուս խնդիրը վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանն ու աշխատավարձերին։ Այսինքն մոտիվացիա չկա, որ ուսուցիչը զարգանա»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ