«ԵԼՔ» դաշինքի՝ ՀՀ անվտանգության և պաշտպանության տեսլականը․նախընտրական ծրագիր և գործնական քայլեր
02.11.2017
13:00
6-րդ գումարման Ազգային ժողով անցած բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում առանձին դրույթներ ու առաջարկություններ ունեն երկրի անվտանգության խնդիրների հետ կապված:

Վերջին շրջանում անվտանգության ամենակարևոր կոմպոնենտ համարվող Զինված ուժերին վերաբերվող փոփոխությունները մեծ արձագանք ստացան հանրության շրջանում: Իշխող կուսակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագծերը սուր քննադատության ենթարկվեցին խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը «Ելք» դաշինքին մեղադրեց դեստրուկտիվ մոտեցումներ ունենալու մեջ.

«Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ, այդ թվում՝ իրենց առաջարկած տարբերակները»,- մասնավորապես ասել է Վիգեն Սարգսյան:

ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչներ Գևորգ Գեորգիսյանը, Լենա Նազարյանն ու Արտակ Զեյնալյանը, նոյեմբերի 2-ին հյուրընկալվելով «Մեդիա կենտրոնում», ներկայացրեցին դաշինքի մոտեցումները երկրի անվտանգության ապահովման ու ռազմական ուժերի մասով։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գեորգիսյանը նշում է, որ իրենք բազմաթիվ կոնստրուկտիվ առաջարկներ են ներկայացրել օրինագծերի հետ կապված, որոնք բխել են իրենց նախընտրական ծրագրերից, սակայն մերժվել են իշխանությունների կողմից․

«Պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի մասով առաջարկություն ունեինք ներկայացված, որը մերժվեց և՛ հանձնաժողովի, և՛ պաշտպանության նախարարության կողմից, թեև իր մեջ միայն բանակին և տնտեսությանը նպաստող դրույթներ էր պարունակում, առաջարկը  ելնում էր մեր ծրագրային դրույթներից։ Ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ ամեն տարի ավելացվի բանակի կողմից տեղական արտադրողից գնումները»։

Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ իրենց կողմից բարձրացված մի շարք սկզբունքային հարցեր անպատասխան են մնացել, որից մեկը մասնավորապես գլխավոր շտաբի կազմավորման հարցն էր, որը կարևոր հարց է երկրի ներքին ու արտաքին անվտանգության առումով․

«Մենք կարծում ենք, որ շտաբը պետք է լինի ավագանին, այն սպայակույտը, որն ընդունում է որոշումներ, և այդ որոշումները լինեն ավելի համախմբված՝ գաղափարների ու լուծումների տեսակետից»։

Միաժամանակ պատգամավորը նշում է, որ սույն օրենքը, որը կոչված է նախապատրաստելու զորակոչը, որևէ կերպ լուծումներ չի տալիս ռազմավարական խնդիրների, օրինակ՝ երեխաների նախապատրաստությունը զորակոչին ավելի վաղ շրջանից։

Պատգամավոր Լենա Նազարյանը նշում է, որ ներկայում շատ-շատ են դեպքերը, երբ բանակում ծառայելուց ազատվում են բժշկական հանձնաժողովների կոռումպացվածության պատճառով և տարեկետման իրավունքի վերացումը պարզապես կարող է մեծացնել իբր առողջական խնդիրների պատճառով բանակից ազատվողների թիվը․

«Բժշկական հանձնաժողովների կոռումպացվածության պատճառով բանակից ազատվողների 100 հոգուց 90-ը ազատվում են բժշկական ցուցումներով։ Մենք ասել ենք, որ փախուստի հիմնական լայն բացված դուռը  հենց այդտեղ է և նախարարի ամենաթիրախավորված բարեփոխումների ոլորտը պետք է լինեին բժշկական հանձնաժողովները»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ