Բրյուսելի գագաթաժողովից առաջ. Կատալոնիայի ճգնաժամը կարո՞ղ է խառնել ՀՀ-ԵՄ խաղաքարտերը
30.10.2017
11:00
Թեպետ Հայաստանին հաջողվել է Եվրամիության հետ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի հացում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին կայանալիք Արեւելյան գրոծընկերության երկրների ղեկավարների Բրյուսելի գագաթնաժողովում, սակայն Կատալոնիայի շուջ առաջացած ճգնաժամը կարող է փոխել իրադրությունը:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 30-ին կայացած «Բանակցային խոչընդոտներ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը եւ ԼՂ հակամարության կարգավորման վերսկսված գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ նման միտք արտահայտեց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, խնդիրը ոչ թե արդեն իսկ համաձայնեցված եւ հրապարակված Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է, այլ Եվրամիության ներսում տեղի ունեցող գործընթացները: «Ինտրիգը ոչ թե փաստաթղթի հետ է կապված, այլ, որքան էլ տարօրինակ է՝ Կատալոնիայի իրադարձությունների», - նշում է նա ու հավելում, որ կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ «Բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվի հարցը»,- նշեց բանակցային գործի մասնագետը, գրում է armtimes.com-ը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ 2013 թ-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո, երբ Երեւանը ընտրեց եվրասիական ուղին, Եվրամիության հետ բանակցություններում հայկական կողմին հաջողվել է հեռանալ «կամ-կամ» ձևակերպումից, համոզել ԵՄ-ին, որ կարող է լինել «և-և»:

«Իրականում այժմ բարդ է ասել՝ կլինի՞ դա, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Կատալոնիայի իրադարձություններն ինչպես կզարգանան։ Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը: Շատ բան կախված կլինի հայկական կողմի արհեստավարժություներից, որ բանակցային գործընթացը հեռու պահի քաղաքականացված երանգներից»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նրա հետ չհամաձայնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով կարծում է, որ քաղաքական խնդիրներ ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում չկան: «Խնդիրները տեխնիկական են», - ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով համաձայանագիրը կկնքվի: Նա հիշեցրեց, որ այդ մասին նաեւ վերջերս հայտարարեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, ում խոսքով ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ մոտավորապես նոյեմբերի 24-ին։

Վերջերս Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Միեւնույն ժամանակ Իսկանդարյանը միանշանակ չի պնդում, որ Բրյուսելում կողմերը հաստատ կստորագրեն փաստաթուղթը: «Բայց երբեք մի ասա՝ երբեք, և եթե չհասցնեն նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ կստորագրեն, բայց հաստատ կստորագրեն։ Կան խնդիրներ, բայց դրանք քաղաքական չեն։ Եվրոպացիների հետ համաձայնությունը կա, հարևանների հետ բարդությունները հարթվել են», - ասաց նա։

Երկու բանախոսներն էլ վստահ են, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի մասով Ռուսաստանի հետ «ամեն ինչ համաձայեցված է», ուստի 2013 թ-ի ուրվականի մասին պետք չէ խոսել: «Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցված է, լուրջ հակասություններ չկան։ Բայց նորից՝ ոչինչ բացառել չի կարելի։ Թեպետ դրա հավանականությունը քիչ է»,-ասաց Իսկանդարյանը։ Արթուր Մարտիրոսյանն էլ նշեց, որ ընդհանուր առմամբ, ամեն ինչ համաձայնեցված է, հակասություններ չկան խաղացողների հետ: Նրա կարծիքով, ՌԴ-ն էլ ուզում է ԵՄ հետ հարաբերությունները կարգավորել, քանի որ երկուսն էլ շատ բան են կորցնում այդ հակասություններից։

Միեւնույն ժամանակ փորձագետները նշում են, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում, որ այն միանգամից կյանքի է կոչվելու: Այն դեռ պետք է անցի բավականին երկար վավերացման գործընթաց ՀՀ-ում եւ Եվրամիության անդամ պետություններում: Այս գործընթացում, որն, ըստ մասնագետների կանխատեսումների կարող է տեւել մեկ տարուց ավելի, հնարավոր է առաջանան նոր բարդություններ: Օրինակ, ԵՄ անդամ երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Հունգարիայի հետ։ Այդ կապերը խզվեցին Բուդապեշում ՀՀ Պն սպա Գուրգերն Մարգարյանին կացնահարած, մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո:

Փորձագետերի խոսքով, այս հարցում թերեւս Հայաստանը հույս է կապում ԵՄ-ի պաշտոնյաների հետ, որոնք Հունգարիայի հետ կապված հնարավոր խնդիրները կփորձեն կարգավորել:

Իսկանդարյանի խոսքով, պարտադիր չէ, որ ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունները կարգավորվեն, բոլոր միություններում էլ հակասություններ կան: «Այս փաստաթղթում կան կոնկրետ բաներ, որոնք Հայաստանը պետք է կատարի, կան նաև ԵՄ-ի կոնկրետ պարտականությունները։ Դա երկարատև աշխատանք է, այն գործընթաց է, ոչ թե միանգամյա ակտ, որը ստորագրեցիր և վերջ։ Դա տեւական աշխատանք է», - ասաց նա ու ընդգծեց, որ բոլոր միությունները միայն համագործակցության հարթակ չեն, այլ նաև՝ տարաձայնությունների։

«ԵՄ-ն իր մեջ ներառում է 28 երկիր, որոնք տարբեր են, ունեն խնդիրներ նույնիսկ իրենց ներսում, ուր մնաց՝ մյուս երկրների հետ։ Հունգարիան հազվագյուտ երկիր է, նրանց պետք չէ Հայաստանը, որպեսզի խնդիրներ ունենան ԵՄ ներսում», - նշում է Ալեքսանդր իսկանդարյանը։ Այժմ, նրա խոսքով, պետք է ուղղակի մտնել «այդ ջրի մեջ», իսկ հետո կլինեն սովորական դիվանագիտական ու բյուրոկրատական գործընթացներ, որոնք կմաքրեն այդ հակասությունները։

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ