« Վերադառնալ ցանկին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին «Մեդիա կենտրոնը»Մարտունու կանանց համայնքային խորհուրդի հետ համատեղ կազմակերպում է քննարկում Մարտունի քաղաքում (հասցե` Պռոշյան 8, ք.Մարտունի)` նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Քննարկման թեման է «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքում. ավելի արդյունավետ կառավարու՞մ, թե՞ նոր մարտահրավերներ»:

Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ շրջանների համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ համայնքների խոշորացման համար:

Քննարկման բանախոսներն են՝

Աշոտ Գիլոյան, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի Տեղական ինքնակառավարման վարչության պետ

Վահան Մովսիսյան, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ 

Վանիկ Հարությունյան, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ

Քննարկման մասնակիցներն են`

Վարդան Պողոսյան, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար

Վրեժ Սարգսյան, Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի ղեկավար

Սամվել Օհանյան, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավար

Գնել Գրիգորյան, Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ղեկավար

Ռոբերտ Խաչատրյան, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար

Հովհաննես Հովեյան, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ղեկավար

Կարո Գևորգյան, Գեղարքունիքի Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար

Արմեն Ավետիսյան, Մարտունու քաղաքապետ

Քննարկմանը կմասնակցեն նաև Մարտունու քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ