Ուսուցչի դերի հանրային ընկալումն ու առկա խնդիրները հանրակրթության ոլորտում
Հոկտեմբերի 5, 11:00

«Մենք կարիք ունենք շատ կտրուկ և համաձակ քայլերի, որոնք չպետք է սահմանափակվեն միայն արտաքին փոփոխություններով»,- նշում է «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանը՝ անդրադառնալով հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակին: 

«Մեդիա կենտրոնում» Ուսուցչի տոնի առթիվ կազմակերպել էր քննարկում «Ուսուցչի դերի հանրային ընկալումն ու առկա խնդիրները հանրակրթության ոլորտում» թեմայով, որին բացի Արա Աթայանից նաև մասնակցում էին  Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, Երևանի թիվ 189 դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարիամ Մկրտչյանը, Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթի տարածքային միության նախագահ Սիրանուշ Խլղաթյանը, Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության իրավաբան Էլեն Մանասերյանը:

Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթի տարածքային միության նախագահ Սիրանուշ Խլղաթյանը ընդգծում է, որ ուսուցիչը եղել ու մնում է իր դիրքերում. «Ցանկանում եմ՝ բոլոր փոփոխություններն ի վերջո դրական ազդեցություն ունենան, քանի որ ուսուցչի համար կան մի շարք խնդիրներ: Բայց դրանք իրենց լուծումն առանձնապես չեն գտնում. աշխատավարձ, դրույքի հետ կապված ժամաքանակ և վերջապես ուսուցչի հեղինակության խնդիր: Եթե դպրոցի ֆինանսավորումն ըստ աշակերտի է, դա թույլ է տալիս աշակերտին իր դերն ավելի կարևորել»:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ