«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
04.10.2017
11:00
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայկական գյուղում տեղի ունեցավ բախումներով զուգորդված միջադեպ ոստիկանական ուժերի և գյուղացիների միջև։

Գյուղացիները փորձել են խաչքար տեղափոխել Գյումբուրդոյում գտնվող X դարի տաճարի տարածք, որտեղ վերաթաղված են եկեղեցու բակում պեղումների արդյունքում հայտնաբերված իրենց նախնիների ոսկորները։ Սակայն տարածքը հսկող ոստիկաններն արգելել են, որից հետո դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը։

Հայաստանում և Վրաստանում գնահատականներ հնչեցին, որ այս միջադեպը սադրանք էր, որն ուղղված էր հայ և վրացի ժողովուրդների բարեկամության դեմ։ Որոշ լրատվամիջոցներ Գումբուրդոյում տեղի ունեցած միջադեպը որակեցին որպես հայ-վրացական բախումներ, որոնց ընթացքում վրացի ոստիկանները բռնության են ենթարկել հայ գյուղացիներին։ Նման որակումներն ու գնահատակաները սեպտեմբերի 30-ին դեպքի վայրում իրադարձությունները լուսաբանող jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանն անհիմն ապատեղեկատվություն է համարում։

«Այն պահը, երբ ծեծկռտուք է եղել, երկու կողմերն էլ հայ են եղել, ոստիկանները եղել են հայ։ Ոչ մի վրացի ոչ մի հայի չի ծեծել, դաժանաբար ծեծ տեղի չի ունեցել, կարող եք նայել հրապարակված տեսանյութերը։ Սկզբնական շրջանում առաջնագծում կանգնած են եղել հայ ոստիկանները՝ մեր Ախալքալաքի ոստիկանները։ Իսկ բախումը մի պահ է եղել»,- հայտնում է Աղունիկ Այվազյանը հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում։

Լրագրողը նաև նշում է, որ տարօրինակ կերպով որոշ հայկական լրատվամիջոցներ բախումները համարեցին հայ-վրացական, իսկ վրացական որոշ ԶԼՄ-ներ սկսեցին քննարկել եկեղեցու պատկանելության հարցը։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը և անդրադարձ կատարեց Գումբուրդո գյուղում գտնվող եկեղեցու պատմությանը.

«Եկեղեցին 10-րդ դարի է, որը 15-րդ դարից հայերը սկսում են օգտագործել։ Սակայն այն համարվում է քաղկեդոնական, և վիրահայոց թեմը չի թաքցնում, որ որևէ հավակնություն այդ եկեղեցու նկատմամբ ՀԱԵ-ն չունի։ Սակայն ինչ վերաբերում է ոսկորների վերաթաղմանը, ինչքանով որ ես տեղյակ եմ, դեռ անցած տարվանից էր գործընթացը սկսվել, որին ակտիվորեն մասնակցում էր վիրահայոց թեմը, և նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հոկտեմբերի վերջին վերադառնան այս հարցին, վրաց հոգևորականների հետ նստեն քննարկեն»։

 «Ջավախք» բարեգորածական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը գտնում է, որ առաջին հերթին պետք է տարանջատվեր խաչքար տեղադրելու հարցը եկեղեցու պատկանելության հարցը քննարկելուց. «Խնդիրն այն է, որ այստեղ հարցը կապված չէ եկեղեցու պատկանելության հետ, այլ գումբուրդոցիների խնդիրը հետևյալն է. նրանք ասում են՝ մեր նախնյաց մասունքները, որոնք պեղումների ժամանակ հանվել են դուրս, մենք նորից վերահուղարկավորել ենք և ցանկանում ենք դրանց վրա խաչքար տեղադրել»,- նշում է Արմեն Ավետիսյանը՝ հավելելով․ «Եթե մենք կարողանանք տարանջատել եկեղեցու պատկանելության հարցը և խաչքարի տեղադրումը, այս բախումը տեղի չէր ունենա։ Եկեղեցու բակում խաչքար տեղադրելով՝ գումբուրդոցիները չեն ցանկանում ապացուցել, որ դա հայկական եկեղեցի է»։

Վրաստանի «Ալիք» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ևս կարծում է, որ Գումբուրդոյի եկեղեցու պատականելության հարցի քննարկումը բացում է «պանդորայի արկղը», վեճը լայնորեն ծավալվում է։ Նրա կարծիքով՝ բակում խաչքարի տեղադրման խնդիրը էքստրաօրդինար լուծում է պահանջում, քանի որ ստեղծված իրավիճակն է այդպիսին։ Արսեն Խառատյանը գտնում է, որ խաչքարի տեղադրման խնդիրն արդյունավետ կլինի դիտարկել իրավական հարթությունից դուրս՝ ավելի շատ բարոյական հարթության վրա, որի դեպքում փոխզիջման հասնելու հավանականությունն ավելի մեծ է. «Այն ունի սիմվոլիկա։ Խաչքարի տեղադրման խնդիրն այս իրավիճակում նաև բարոյական հարթությունում լուծելու անհրաժեշտություն է առաջացնում: Մի կողմից հարցը պետք է լուծվի իրավական հարթությունում, մյուս կողմից էլ ոչ սովորական լուծում պետք է գտնել»: 

Արսեն Խառատյանը նաև նշում է, որ առաջին հերթին պետք է հստակեցնել, թե ինչ հարթակում է խնդիրը լուծվելու՝ պետաիրավական, թե՞ եկեղեցական։

«Ովքեր են այն պատկան մարմինները, անձինք, ովքեր այդ խնդրի կարգավորման մեջ պետք է ներգրավված լինեն, որպեսզի և՛ գումբուրդոցիները, և՛ հասարակությունը հասկանա, թե ով է հարցերի հասցեատերը»։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ