Քննարկում Վանաձորում. «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ և գնահատականներ»
02.10.2017
13:00
2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր և Գյումրի քաղաքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին համամասնական ընտրակարգով։

Նոր ընտրակարգը, սակայն, քաղաքական ճգնաժամ առաջացրեց թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում։ Ընտրությունների արդյունքներով Վանաձորի ավագանիում հայտնվեցին 4  կուսակցություններ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները։ Թեև ստացած քվեների թվով առաջին տեղում Հանրապետական կուսակցությունն էր, սակայն քաղաքի ավագանիում ունեցած մանդատները չէին բավարարում ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քաղաքապետ ընտրվելու համար։ Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի ընտրություններից առաջ ՀՀԿ-ն դաշինք էր կազմել ՀՅԴ-ի հետ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում էր, «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հետ  համագործակցության հուշագիր էր ստորագրել, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին էր:

Արդյունքում, ըստ քաղաքական պայմանավորվածությունների, ՀՀԿ-ն ներկայացնող Մամիկոն Ասլանյանը ավագանու քվեարկությունից առաջ ուներ 15 քվե, իսկ ԼՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը՝ 18։

Սակայն հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստի ընթացքում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 քվե, իսկ Քրիստ Մարուքյանը՝ 14։

Համաձայնագիր ստորագրած ԼՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ իրենք չեն խախտել պայմանավորվածությունը, քվեարկել են ըստ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության և որոշում կայացվեց բոյկոտել ավագանու նիստերը, ինչը շարունակվում է մինչև օրս։ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, չունենալով մեծամասնություն, այնուամենայնիվ ավագանու նիստեր են գումարում, ինչը Վանաձորի ավագանու ԼՀԿ ղեկավար Քրիստ Մարուքյանը մասամբ օրինական է համարում, բայց ոչ լեգիտիմ։

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում «Մեդիա կենտրոնը» քննարկում էր կազմակերպել «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով, որին մասնակցում էին ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ Վանաձորի քաղհասարակության ներկայացուցիչները։  Քննարկման սկզբում  Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մատինյանը նշեց, որ ՀՀ ՏԻՄ օրենքի շրջանակներում իրենք իրականացնում են քաղաքի կառավարումը, սակայն, իրենց կարծիքով, ավելի արդյունավետ ու դրական կլիներ, եթե բոյկոտող քաղաքական ուժերը մասնակցեին ավագանու նիստերին:

«Օրենքը մեզ հնարավորություն ընձեռնում է նիստեր գումարելու, որոշումներ ընդունելու։ Օրենքում կան որոշ երկիմաստ կետեր, որոնց հիման վրա ԼՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան։ Սակայն մենք կարծում ենք, որ բոյկոտող կուսակցությունների մասնակցությունը ավագանու նիստերին շատ արդյունավետ կլիներ քաղաքի համար»։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը համաձյանեց, որ, իրոք, օրենքում իրար հակասող կետեր կան, որից և օգտվելով՝ ՀՀԿ-ն նիստեր է գումարում, որոնք դժվար կլինի հակաօրինական համարել։ Նրա խոսքով՝ 2015թ. վերջին ՀՀ ՏԻՄ օրենքի փոփոխությունը երկիմաստություն մտցրեց օրենքի կետերի մեջ, որոշ դեպքերում՝ հակասություն, որից օգտվելով՝ Հանրապետական կուսակցությունը նիստեր է գումարում։ Սակայն Քրիստ Մարուքյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեև նիստեր գումարում են, սակայն չունեն մեծամասնություն։

«Մենք այդպես էլ չտեսանք այն մեծամասնությունը, որի միջոցով Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ ընտրվեց։ Որևէ մեկը չի վիճարկում այն, թե Մամիկոն Ասլանյանը ընտրվել է, թե ոչ, այլ վիճարկվում էր այն, թե արդյո՞ք նա ունի այն մեծամասնությունը, որը անհրաժեշտ է քաղաքը կառավարելու համար»։

Քաղաքը փոքրամասնությամբ ղեկավարելը, Քրիստ Մարուքյանի կարծիքով, լեգիտիմության խնդիր է առաջացնում իշխանության համար։ Վերջինս նաև նշեց, որ իրենք դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ ՏԻՄ օրենքում առկա հակասող դրույթները և դատարանի որոշումից հետ միայն իրենք որոշում կկայացնեն ավագանու նիստերի մասնակցության հարցում:

«Սահմանադրական դատարանով հանգուցալուծման սպասելիս, բնականաբար, ոչ մեկը չի պատկերացնում կամ չի ակնկալում, որ չորս տարի ևս շարունակ պետք է բոյկոտել ավագանու նիստերը, որովհետև այդ բոյկոտը ինքնանպատակ չի, թեև հստակ քայլեր ունի իր առաջ դրած։ Բոլորս ենք ակնկալում, որ կլինի էդ հանգուցալուծումը, և մենք դրանից հետո կունենանք այլ իրավիճակ»,- նշում է նա։

Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը նշեց, որ եթե օրինականության հետ խնդիր չկա, ապա հազիվ թե լեգիտիմության հետ խնդիր լինի։ Վերջինս  կարծիք հայտնեց, որ մեկ ուժի կառավարման դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, ուստի կոչ է անում նիստերը բոյկոտող կուսակցություններին դադարեցնել ու քաղաքի կառավարմանը մասնակցություն ցուցաբերել:

«Ինչ խոսք, երբ որ կառավարվում է մեկ ուժի կողմից, որոշումները կարող են ընդունվել այլ կերպ, իսկ երբ մի քանի ուժեր են մասնակցում, ստացվում է մասնակցային կառավարում և հնարավոր է, որ որոշումները լինեն արդյունավետ»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ