Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման դեպքերը Հայաստանում
28.09.2017
12:00
Սեպետեմբերի 28-ը նշվում է Ապահով հղիության արհեստական ընդհատման հասանելիության միջազգային օրը:

Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում`«Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման դեպքերը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը, և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի համակարգող Անուշ Պողոսյանը:

2017-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից ստեղծվել է Կանանց վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքներով զբաղվող ցանց, որի նպատակն է զբաղվել է կանանց վերարտադրողական իրավունքների հասանելիության ապահավմամբ, որտեղ ներգրավված են  մի շարք փորձագետներ և իրավապաշտպաններ:

«Ըստ Առողջապահության համաշխարահային կազմակերպության տվյալների`  այն երկրներում որտեղ անհասանելի է հղիության արհեստական ընդհատման օրենքը, տարեկան 22 մլն դիտարկում են որպես անապահով հղիության արհեստական ընդհատումներ, նրանք դիմում են տնային պայմաններում անապահով ընդհատման, որոնցից 7 մլն առաջ է  բերում մի շարք վերարտադրողական առողջության բարդացումներ և հետևանքներ, տարեկան գրանցվում են անգամ կանանց մահվան դեպքեր»,-ասում է Անուշ Պողոսյանը:

Նա ընգծում է, որ թեև Հայաստանում գործում է կանանց համար հղիության արհեստական ընդհատման համար օրենքը, սակայն այն շատ հաճախ հասանելի չէ:

«Վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվեցին փոփոխություններ և ավելացրեցին 3-օրյա սպասելաշրջանը հղիության արհեստական ընդհատման համար: Դա հաճախ խոչընդտում է  գյուղաբնակ կանանց համար, ովքեր դժվարությամբ հասնում են քաղաքային բուժհաստատություն և քանի որ  3 օր հետո նորից չեն կարող գալ, դիմում են տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման»,-ասում է Պողոսյանը:

Վիոլետա Զոփունյանը, անդրադառնալով «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, մասնավորապես 10-րդ հոդվածին, ասում է, որ մինչև 12 շաբաթական հղիության դեպքում հղիության արհեստական ընդհատում կարող է լինել կնոջ գրավոր դիմումի համաձայն և 12-ից մինչև 22 շաբաթականի դեպքում կարող է լինել հղիության արհեստական ընդհատում  բացառապես բժշակական, սոցիալական ստուգումների հիման վրա, որտեղ դարձյալ պետք է լինի կնոջ գրավոր համաձայնությունը:

«Բժիշկը պետք է  անվճար խորհրդատվություն տա, թե ինչպես պետք է ընդհատումը լինի, այստեղ իրականում լինում են այլ բնույթի խորհրդատվություններ, որոնք այդքան էլ անաչառ չեն: Ինչ վերաբերում է 3-օրյա ժամկետին, կարծում եմ հենց այդ պահին բժիշկը պետք  որոշի` արդյոք այդ հղի կնոջը կարիք կա   3-օրա ժամկետ տրամադրելու, թե ոչ: Այստեղ դրվում է կասկածի տակ կնոջ կայացրած որոշումը` արդյոք անել հղիության արհեստական ընդհատում, թե ոչ: Կինը կարող է խնդրել 3-օրյա ժամկետը, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է ընտրվել այդ 3-օրյա ժամկետը, միգուցե ավելի քիչ ժամկետ էր պետք»,-ասում է Զոփունյանը:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական ծառայությունների մատչելիության խնդրին` քննարկման մյուս բանախոս Զարուհի Բաթոյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում այս խնդիրը կրկնակի է դառնում և այստեղ կան ոչ միայն կանանց կրթելու, իրազեկվածությունը բարձրացնելու, այլև բժշկական ծառայությունների մատչելիությունը, բժշկական անձնակազմի, հասարակության վերաբերմունքը փոխելու, ինչպես նաև պետության պարտավարությունները իրացնելու խնդիրներ:

«Բուժհաստատությունները անմատչելի են հիմնականում տեխնիկական հագեցվածության պատճառով, մասնագետների ոչ ադեկվատ վերաբերմունքի, իրազեկվածության և գիտելիքի պակասի պատճառով»,-ընդգծեց Բաթոյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլհասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ